Արմեն Բաղդասարյան

Հաղորդակցության ավագ մասնագետ

E-mail | LinkedIn | Twitter

Armen BaghdasaryanԱշխատանքը ընկերությունում

Արմեն Բաղդասարյանը IPSC ընկերությունում զբաղեցնում է հաղորդակցության ավագ մասնագետի պաշտոնը: Ընկերությանը միացել է 2016 թվականի հոկտեմբերից և իրականացնում է մարքեթինգային հաղորդակցության ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման, PR տեխնոլոգիաների մտահղացման, կրեատիվ լուծումների և բրենդի կոնցեպտուալ մշակման ու սփիչռայթինգի աշխատանքներ:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Արմենն ավարտել է Երևանի պետական Համալսարանը (ֆրանսերեն լեզու և համաժամանակյա թարգմանության մասնագետի դիպլոմ) և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանը (Մարքեթինգային հաղորդակցության մագիստրոսի աստիճան): Նա ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան համեմատական լեզվաբանությունից (ՀՀ ԳԱԱ):

Աշխատանքային փորձը

Արմեն Բաղդասարյանն ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ՝ ներառյալ իր աշխատանքը IPSC ընկերությունում: Նա աշխատել է որպես Yerevan Magazine ամսագրի ֆրանսերեն տարբերակի գլխավոր խմբագիր, դասախոս Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան հասարակական գիտությունների և լեզուների համալսարանում, եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հանրային կապերի բաժնի ղեկավարը և ազատ մասնագետի սկզբունքով իրականացրել բրենդ խորհրդատվություն լյուքսի և զբոսաշրջության ոլորտներում:

Հասարակական ակտիվություն և հրապարակումեր

Արմենը մասնակցել է տարբեր համաժողովների և միջոցառումների՝ որպես հրավիրյալ բանախոս կամ խոսնակ, ունի 20-ից ավելի գիտական հոդվածներ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։