Արփինե Աղջոյան

Տվյալների մենեջեր

E-mail | LinkedIn | Twitter

Arpine AghjoyanԱշխատանքն ընկերությունում

Արփինե Աղջոյանը IPSC ընկերության Տվյալների մենեջերն է և պատասխանատու է Քանակական հետազոտության տվյալների մշակման համար: Մինչ Տվյալների մենեջերի պաշտոնը ստանձնելը 2012թ. փետրվարից զբաղեցրել է CATI մենեջերի պաշտոնը, որի շրջանակներում պատասխանատու է եղել IPSC Հեռախոսային հարցումների իրականացման համար: Արփինեն IPSC թիմին միացել է 2010թ.-ին՝ որպես դաշտային աշխատանքների օգնական: Տվյալների մենեջերի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. օգոստոսից:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Արփինե Աղջոյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանը՝ Սոցիոլոգիայի բակալավրի աստիճանով (BA): Գիտական հետաքրքրությունը ներառում են՝ գիտության մեթոդաբանությունը, ինֆորմացիոն հասարակությունը, ընտրանքի կառուցումը:

Աշխատանքային փորձը

Արփինե Աղջոյանի աշխատանքային փորձը սկիզբ է առնում 2007թ.: Մինչ IPSC ընկերության հետ համագործակցությունը Արփինեն աշխատել է տարբեր կազմակերպություններում և զբաղվել է քանակական և որակական հարցազրույցների իրականացմամբ, կոդավորմամբ, ինչպես նաև մուտքագրմամբ:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Արփինեն մասնակցել է կոնֆերանսների, աշխատաժողովների, թրեյնինգների Հայաստանում, Շվեդիայում, Իտալիայում, Բելառուսում: 2009թ. հունիսին մասնակցել է Երևանում կազմակերպված 39-րդ Համաշխարհային Սոցիոլոգիական Կոնգրեսին: 2010թ. մայիսին Գերմանիայի Կոնստանցի համալսարանում ներկայացրել է հոդված՝ «Մահվան կառուցակցումը հայկական ժողովրդական հեքիաթներում» թեմայով:

Հայկական Սոցիոլոգիական Ակումբի համահիմնադիրներից է:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։