Հեռախոսային հարցումներ (CATI)

1. CATIIPSC Ընկերությունը հեռախոսային հարցումներ է անցկացնում CATI (Computer Assisted Telephone Interviewing) մեթոդով, որը հնարավորություն է տալիս վերահսկել հարցումների ողջ ընթացքը համակարգչային կենտրոնացված համակարգի օգնությամբ: Այս մեթոդը հեշտացնում և էականորեն նվազեցնում է հարցման տևողությունը:

CATI մեթոդի համար կիրառվում է հատուկ ծրագրային փաթեթ, որն օգտագործվում է հեռախոսային հիմնական ֆիքսված գծերի, ելքային և մուտքային զանգերի, բջջային հեռախոսների, IP հեռախոսների և ինտերնետային կապի համար:

CATI -ի ծրագրային փաթեթն ունի հետևյալ գործառույթները`

  • սահմանված չափանիշների հիման վրա ընտրանքի հաշվում,
  • ծրագրային փաթեթի ներսում հարցաշարի կազմում,
  • հեռախոսազանգերի 100% ձայնագրում,
  • նախապես տրված հեռախոսահամարների ցանկի և ընտրանքի հիման վրա զանգերի ավտոմատ կատարում:

Ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս.

  • Ծրագրում առկա որակի ստուգման համակարգի միջոցով կապ հաստատել ցանկացած հեռախոսային հարցազրուցավարի հետ` ստուգելով հարցաշարի պատասխանները և բուն հարցազրույցի ընթացքը:
  • Հարցազրույցների ժամանակ օնլայն ցուցումներ տալ հեռախոսային հարցազրուցավարներին:
  • Շարունակել ընդհատված հարցազրույցները:
  • Հարցերի` ընդամենը մեկ վայրկյանում փոխվելու դեպքում առանց ընդհատման իրականացնել հարցազրույցը:
  • Փոխել մեկ հեռահաղորդակցման օպերատորի քարտը այլ օպերատորի քարտով օրվա մեջ մի քանի անգամ:
  • Համակարգից ներբեռնել տվյալների բազան MS Excel ձևաչափով:

CATI հեռախոսային հարցումներ անցկացնելու համար IPSC-ն ունի հատուկ կահավորված սենյակ, որն իր մեջ ներառում է`

  • 6 աշխատանքային կայան,
  • 6 աշխատանքային սեղան,
  • 6 Core2Duo համակարգիչ և 6 UPS,
  • 6 LCD մոնիտոր,
  • 6 ձայնամեկուսիչ ականջակալ,
  • 6-ական ֆիքսված հեռախոսահամար յուրաքանչյուր հեռախոսային օպերատորի համար,
  • որակի ստուգման մասնագետի համար նախատեսված առանձին աշխատանքային սեղան՝ պրոֆեսիոնալ ականջակալի հետ մեկտեղ:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։