Փոփոխությունների կառավարման խորհրդատվություն

3Ցանկացած փոփոխություն՝ դրական, թե բացասական, ասոցացվում է կորստի հետ: Մարդիկ, ովքեր դժգոհում են կառավարությունից, դժկամությամբ են ընդունում իրենց կողմից ընտրած նոր կառավարության ցանկացած նախաձեռնություն: Մարդիկ, ովքեր փափագում են իրենց բիզնես-ղեկավարի հեռացումը, նոր՝ իրենց կողմից համակրելի ղեկավարին բավականաչափ ազդեցիկ չեն համարում: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրում են փոքր բնակարանում՝ մեծ տան երազանքով, նոր տուն ձեռք բերելուց հետո հետաձգում են տեղափոխությունը: Ցանկացած փոփոխություն դուրս է հարմարավետության գոտուց, և դրական փոփոխությունները միշտ չէ, որ արդարացնում են մեր սպասումները:

Փոփոխություններ իրականացնելը ծանր աշխատանք է, և փոփոխությունների կառավարման համար հստակ մոտեցումներ ու մեխանիզմներ են անհրաժեշտ:

IPSC Communications-ը առաջարկում է Փոփոխությունների կառավարման խորհրդատվության մշակված փաթեթ, որը ներառում է՝

  1. Հանրության, աշխատակիցների կամ թիրախային այլ խմբերի՝ փոփոխությունների նկատմամբ ընկալողունակության չափում:
  2. Փոփոխությունների անհրաժեշտության ընդգծում թիրախային խմբի շրջանում:
  3. Փոփոխությունների ընկալման էմոցիոնալ կամ ռացիոնալ մեխանիզմների ներդրում:
  4. Փոփոխությունների հաղորդակցություն (վիզուալ, վերբալ, ասոցիատիվ ազդակներ):
  5. Փոփոխությունների ազդեցության և արդյունավետության չափում:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։