CNA մոդել

Icons for website_CNACNA (համայնքների կարիքների գնահատման) հետազոտական մոդելը կիրառվում է ընտրված քաղաքի կամ մարզի ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորություններն ու մակարդակը գնահատելու համար, ինչպես նաև համայնքի սոցիալ-ժողովրդագրական պատկերը ստանալու նպատակով:

Հետազոտության արդյուքներն անհրաժեշտ են համայնքային զարգացման ռազմավարության կամ զարգացման պլանների մշակման, կարիքների գնահատման համար:

Հիմնականում առանձնացվում և գնահատվում են հետևյալ ռեսուրսները`

  • Տնտեսական ռեսուրսներ (հումք, արտադրության միջոցներ),
  • Սոցիալական կապիտալ (կրթություն, հմտություններ),
  • Ենթակառուցվածքային կապիտալ (կոմունիկացիա, շուկա, հասանելիություն),
  • Քաղաքական կապիտալ (կառավարում, կադրային քաղաքականություն, որոշումների կայացման համակարգ),
  • Հոգեբանական կապիտալ (համայնքի բնակիչների զարգացվածության պատրաստակամությունը),
  • Մշակութային կապիտալ (մշակույթի և ժամանցի հնարավորություններ, տուրիզմ):

Տվյալների ճշգրտության և ներկայացման խորությունից ելնելով կազմված ընտրանքը հնարավորություն է տալիս ունենալ վստահության մակարդակ` 90-95% համայնքային մասշտաբով ±3% սահմանային սխալի պարագայում և տվյալների առնվազն երկչափ և առավելագույնը եռաչափ ներկայացում (օրինակ` բնակավայր + եկամուտ + զբաղվածություն):

Հետազոտության որակի ստուգումը և վերահսկումն իրականացվում է հինգ փուլերով՝

  • Հարցազրուցավարների աշխատանքի վերահսկում դաշտային կորդինատորների կողմից,
  • Հարցազրուցավարների վերահսկում GPS սարքավորումներով,
  • Հարցաթերթերի որակի առաջնային ստուգում (հարցաթերթի տեխնիկական մոնիտորինգ, հարցաթերթի բովանդակային և տրամաբանական մոնիտորինգ),
  • Հեռախոսազանգով ստուգում,
  • Հետադարձ այցի միջոցով ստուգում:

Վերջին տարիներին մշակված մեթոդաբանությամբ “Այ Փի Էս Սի”-ի կողմից հետազոտությունն անցկացվում է եռամսյակային կտրվածքով` մարտ, հունիս, սեպտեմբեր ամիսներին: Հետազոտությունն ընդգրկում է Հայաստանի մեկ մարզը կամ Երևան քաղաքը, ինչը հնարավորություն է ապահովում խորքային ուսումնասիրության ենթարկել մարզում առկա վիճակն ու զարգացման հնարավորությունները:

  • “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը իրականացրել է համայնքների կարիքների գնահատում վերոնշյալ մեթոդաբանությամբ և գործիքակազմով:

2013թ. իրականացվել է “Հայաստանի Հանրապետության համայնքների (մարզերի) կարիքների գնահատման հետազոտություն” ապրանքանիշի գրանցում և մեթոդաբանությունն ի պահ է հանձնվել “Հայ հեղինակ” ՍՊԸ-ին:

grey_line

Icons for website_ElectRA
Icons for website_GSI
Icons for website_QL
Icons for website_CNA
BCC Model
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։