Հաղորդակցության ռազմավարությունների մշակում

1Ամեն ինչ հաղորդակցություն է. հանրային, թե մասնավոր սեկտորների, անհատների թե կորպորացիաների կողմից “ասված” ամեն բառը, անգամ լռությունը հաղորդակցություն է: Ընկերությունները կարող են թանկ վճարել սխալ հաղորդակցության կամ առհասարակ հաղորդակցության բացակայության համար, քանի որ.

  1. Շուկան սահմաններ ունի, և լավագույն գնային առաջարկը կամ ռացիոնալ հնարավորությունը կարող է որպես մրցակցային առավելություն դիտարկվել միայն կարճաժամկետ հեռանկարում: Երկարաժամկետ հեռանկարում մարդիկ հակված չեն գնելու միայն ապրանք կամ ծառայություն. մարդիկ գնում են արժեք և մտածողություն:
  2. Ներկայումս հաղորդակցության բոլոր դրսևորումները շրջանառվում են համացանցում՝ առանց արխիվացման պրակտիկայի: Այլ կերպ ասած՝ մեկ բացթողումը կամ դուրս թողնված ինֆորմացիան բավական է, որպեսզի կործանի մի ամբողջ կառույցի կամ անհատի կարիերա՝ առանց “ապաքինման” հնարավորության: Չէ՞ որ այն ինչ հայտնվում է համացանցում, մնում է այնտեղ հավերժ:
  3. Ըստ վիճակագրության՝ ծառայությունից կամ մոտեցումներից բավարարված մարդիկ մինչև 30% հավանականությամբ կարող են խոսել այդ մասին: Այնինչ դժգոհ կամ բարկացած մարդու՝ այդ մասին բարձրաձայնելու հավանականությունը մինչև 70% է, իսկ սոցիալական ցանցերը հնարավորություն են ստեղծում բողոքը կամ գոհունակությունը լայնորեն շրջանառելու: Հետևաբար անհնար է այլևս վերահսկել ինֆորմացիան, ինֆորմացիան պետք է ուղղորդել ճիշտ հաղորդակցային քաղաքականության միջոցով:

IPSC Communications-ը առաջարկում է հաղորդակցության ռազմավարությունների մշակման ամբողջական փաթեթ, որը ներառում է.

  1. Շուկայի ուսումնասիրություն՝ պատվիրատուի հավանական դիրքավորման և առաջխաղացման հնարավորությունների գնահատմամբ:
  2. Հաղորդակցային ռիսկերի և հնարավորությունների չափում:
  3. Ներքին և արտաքին հաղորդակցական մոտեցումների և կոնցեպտների մշակում (այդ թվում նաև բառապաշարի, խոսքի, վիզուալ և ասոցիատիվ հաղորդակցական ազդակների մշակում):
  4. Հաղորդակցության ռազմավարության հաստատում և ներդնում՝ պատվիրատուի թիմի կամ կառույցի վերապատրաստման և ներգրավման մեթոդով:
  5. Ռազմավարության արդյունավետության գնահատում և հետագա հաջողությունների խորհրդատվության մատուցում:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։