Ընկերությունը

IPSC_Website_1

IPSC ընկերությունը հանրային կարծիքի ուսումնասիրություն և հաղորդակցության խորհրդատվություն իրականացնող խոշորագույն հետազոտական ինստիտուտներից է Արևելյան Եվրոպայում: Այն հիմադրվել է 2006 թվականին Հայաստանում և իր գործունեության 9 տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել է ավելի քան 250 նախագիծ՝ 49 քաղաքներում և 800 գյուղական համայնքներում (2015թ հունվարի 1-ի դրությամբ):

IPSC ընկերության 120+ աշխատակիցները բարձր որակավորմամբ և հարուստ փորձով մասնագետներ են, ովքեր հեղինակել են բազմաթիվ նորարարական մեթոդներ՝ հանրային կարծիքի և հանրային տրամադրության ճշգրիտ չափման և վերլուծության ոլորտներում:

  • IPSC ընկերության Հետազոտությունների բաժինն իրականացնում է՝
  1. Հանրային կարծիքի ուսումնասիրություններ,
  2. Մարկետինգային հետազոտություններ,
  3. Մոնիտորինգի և գնահատման հետազոտություններ,
  4. Օմնիբուս հետազոտություններ,
  5. Որակի ստուգում:
  • IPSC ընկերության Հաղորդակցության բաժինն իրականացնում է՝
  1. Հաղորդակցության ռազմավարությունների մշակում,
  2. Կորպորատիվ քաղաքականության և կանոնակարգերի մշակում,
  3. Փոփոխությունների կառավարման խորհրդատվություն,
  4. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) խորհրդատվություն,
  5. Հեղինակության կառավարման խորհրդատվություն,
  6. Հանրային հարաբերությունների (PR) խորհրդատվություն:

IPSC ընկերությունը համագործակցում է հետազոտական մի շարք միջազգային ընկերություների հետ և ծառայություններ է մատուցում բարձր հեղինակություն ունեցող մի շարք ընկերությունների ու կառույցների՝ պետական կառավարման, հասարակական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, վաճառքների, սպասարկման, ինչպես նաև կրթական ու առողջապահական ոլորտներում: Ի հավելումն մասնավոր հետազոտությունների, IPSC-ն պարբերաբար թողարկում է նաև ոլորտային կամ հասարակական կարծիքի տարբեր հանրային հետազոտություններ ուսանողների, հետազոտողների, լրատվամիջոցների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի համար:

 IPSC ընկերության կողմից որպես ապրանքանիշ գրանցված են հետազոտական հետևյալ մոդելները՝

  • ElectRATM մոդելը հնարավորություն է տալիս ընտրություններից 3 օր առաջ մեծ ճշգրտությամբ կանխատեսել ընտրությունների վերջնական արդյունքները` 2-3% սխալի հավանականությամբ:
  • BCCTM մոդելը հնարավորություն է տալիս ճշգրտությամբ չափել մարդկանց վարքաբանական փոփոխությունները ապրանքների և ծառայությունների հանդեպ արդյունավետ հաղորդակցային ռազմավարություններ մշակելու համար:
  • CNATM մոդելը չափում է տրված համայնքում առկա ռեսուրսները, դրանց օգտագործման հնարավորություններն ու մակարդակը, ինչպես նաև համայնքի սոցիալ-ժողովրդագրական պատկերը` կարիքների գնահատման և զարգացման պլանների առաջարկման նպատակով:
  • GSTM ինդեքսը հնարավորություն է տալիս կազմել կառավարության գործունեության հաջողության կամ անհաջողության գործակիցը՝ քաղաքացիների բավարավածության վերլուծության միջոցով:
  • QLTM ինդեքսը հնարավորություն է տալիս չափել բնակչության կյանքի որակը՝ տնային տնտեսությունների ներկայացուցիչների բավարարվածության համալիր վերլուծության միջոցով:

IPSC-ն, ի դեմս ընկերության գլխավոր գործադիր տնօրենի, հանդիսանում է Հանրային կարծիքի ուսումնասիրության և շուկայական հետազոտությունների Եվրոպական ասոցացիայի (ESOMAR) անդամ և խստորեն հետևում է ոլորտի էթիկակական ու մասնագիտական չափանիշներին: Ընկերությունը մշակված կորպորատիվ մոտեցումներ ունի ինչպես Տվյալների գաղտնիության պահպանման, Ծառայությունների կարգի և պայմանների, այնպես էլ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և Սոցիալական մեդիա քաղաքանության վերաբերյալ:

IPSC-ի համոզմամբ ամեն ինչ չափելի է, իսկ տվյալները կարող են հզոր գործիք դառնալ հետաքրքրված կողմերի ձեռքերում: Ուստի, IPSC-ն օգնում է հետաքրքրված կողմերին ուժեղ և մրցունակ լինել՝ ամենայն ճշգրտությամբ չափելով մարդկանց պահվածքն ու հասարակական զարգացումները և «Թվերով հիմնավորված» խորհրդատվություն տրամադրելով:

IPSC՝ թվերով հիմնավորված:

Ծանոթացեք նաև IPSC հետազոտություններին

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։