Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) խորհրդատվություն

4Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն այլևս բարի կամքի դրսևորում չէ: Այն անհրաժեշտություն է: Բիզնեսները այսօր գործում են մի միջավայրում, որը բնապահպանական և սոցիալական կտրուկ փոփոխությունների է ենթարկում ամեն օր: Հետևաբար, բիզնեսը չի կարող համարվել առաջադեմ, եթե այն չի կիսում սեփական միջավայրի բարելավման պատասխանատվությունը: ԿՍՊ-ն անհրաժեշտ է, որովհետև.

  1. ԿՍՊ-ի ներդրումը ապահովվում է ընկերության կամ կառույցի աշխատակիցների կադրերի սերնդափոխությունը:
  2. ԿՍՊ-ն վստահության երաշխիք է ներդրողներին և այլ շահառուների համար: Այն ցույց է տալիս, որ կառույցը ներուժ ունի հաջողությունների հասնելու և գոյատևելու ոչ միայն առաջիկա մի քանի տարում, այլև երկարատև հեռանկարում:
  3. ԿՍՊ-ն ձևավորում է կառույցի և շահառուների միջև դրական փոխհարաբերություն, ինչպես նաև բարելավում է ընկերության դիրքերը մրցակիցների հանդեպ՝ ապահովելով դրական մեդիա ծածկույթ:

IPSC Communications-ը առաջարկում է ԿՍՊ խորհրդատվության մշակված փաթեթ, որը ներառում է՝

  1. ԿՍՊ քաղաքականության գնահատում և ներդրում՝ շուկայի ուսումնասիրության, հեռանկարների հաշվարկման և գործողությունների նախագծման փուլերով:
  2. ԿՍՊ դասընթացներ շահագրգիռ կառույցների համապատասխան մասնագետների համար:
  3. ԿՍՊ միջնորդություն. դաշտում գործող կազմակերպությունների և նախաձեռնությունների միավորում ԿՍՊ ազդեցության շրջանակի մեծացման համար:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։