Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն

IPSC_Website_3

IPSC ընկերության համար սոցիալական պատասխանատվությունը կարևորագույն արժեքներից մեկն է և ընկերության ամենօրյա աշխատանքի անբաժան մասը: IPSC-ն պատասխանատու է ոչ միայն սեփական բիզնեսի, այլև ոլորտի զարգացման և հանրության առջև:

IPSC-ն հստակ և կանոնակարգային մոտեցումներ ունի սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շուրջ և իր գործունեության 9 տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ՝ աջակցելով սեփական մասնագիտական համայնքին ու նրանց գաղափարների իրականացմանը:

IPSC ամենամյա մրցանակ

2009 թվականից սկսած IPSC ընկերությունը  անցկացնում է  իր տեսակի մեջ եզակի ամենամյա մրցանակաբաշխություն, որը յուրատեսակ գնահատական է ոլորտի առաջատարներին՝ «Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում նշանակալի ներդրում կատարելու համար»:

Յուրաքանչյուր տարի մրցանակը տրվում է հայ կամ արտասահմանյան նշանավոր գիտնականներից մեկին, ով ջանք, ժամանակ ու գիտելիք է ներդրել սոցիոլոգիան զարգացնելու համար:

IPSC Awards-ի մրցանակակիրների շարքում են եղել բազմաթիվ նշանավոր գործիչներ, այդ թվում նաև պրոֆեսոր Մ. Ռ. Լեփսիուսը, դոկտոր Թոմաս Լուկմանը, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, դոկտոր Մարիա Զասլավսկայան, դոկտոր Արթուր Մկրտիչյանը և դոկտոր պրոֆեսոր Թիլման Ալերտը:

IPSC Կրթաթոշակներ

2009թ.-ից IPSC ընկերությունը տրամադրում է ամենամյա կրթաթոշակներ այն ուսանողներին,  ովքեր սոցիոլոգիայի ոլորտում իրականացնում են անհատական հետազոտական աշխատանք:

Սա Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում տրամադրվող առաջին և միակ կրթաթոշակն է: Հաղթող ճանաչված հետազոտական ծրագրի համար ուսանողը 6 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս ստանում է 50,000 դրամ, ընդհանուր՝ 300,000 դրամ:

IPSC-ն նաև սերտորեն համագործակցում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ՝ յուրաքանչյուր տարի աջակցություն  ցուցաբերելով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող գիտաժողովին:  Գիտաժողովի շրջանակում ուսանողների կողմից ներկայացված հետազոտական աշխատանքներից լավագույն երեքն արժանանում են հատուկ մրցանակի և դրամական պարգևի IPSC-ի կողմից:

Ոլորտի զարգացում

IPSC ընկերությունը պարբերաբար կազմակերպում է հանրային դասախոսություններ հետազոտությունների և հաղորդակցության ոլորտների վերջին զարգացումների թեմաներով: Վերջին նմանատիպ դասախոսություններից էին IPSC-ի կողմից Հայաստան հրավիրված Ֆրանկֆուրտ (Մայն) քաղաքի Գյոթեի անվան համալսարանի սոցիոլոգիայի և հասարակական հոգեբանության պրոֆեսոր դոկտոր Թիլման Ալերտի դասախոսությունների շարքը, ինչպես նաև Հունգարիայի Պիտեր Փազմանի անվան Համալսարանի ներկայացուցիչների քննարկումները՝ ուղղված Հայաստանում հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի զարգացմանը:

IPSC-ն կազմակերպում է նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ ՀՀ բուհերի ուսանողների համար: Դասընթացներն ընդգրկում են ինտենսիվ աշխատանքային փորձի փոխանակում, ընկերության մասնագետների կողմից վարպետության դասերի անցկացնում և ուսանողների կողմից իրականացվող ավարտական նախագծերի հովանավորում:

Աջակցություն և հովանավորություն

IPSC-ն պարբերաբար աջակցում է իր ոլորտին ուղղակի կամ անուղղակի առնչվող գաղափարների կյանքի կոչմանն ու միջոցառումների կայացմանը:

IPSC-ի կողմից մեծ աջակցություն է ստացել Հայաստանում Եվրոպական երիտասարդական խորհրդարանի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային ֆորումը, որը Հայաստանում հյուրընկալել էր 50 երկրներից ավելի քան 250 երիտասարդների՝ քննարկելու ժողովրդավարության զարգացման հարցում երիտասարդության մասնակցության հարցը:

IPSC-ի կողմից աջակցություն է ստացել հանրային կապերին ու հաղորդակցության զարգացմանն ուղղված երկու համաժողով՝ Deem Communications-ի կողմից կազմակերպած PR Summit-ն ու  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) կողմից կազմակերպված «Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը:

IPSC-ի աջակցությունն են ստացել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ տարբեր հասարակական նախաձեռնությունների իրագործման համար: Դրա օրինակներից է  աջակցությունը «Սահման. Զարգացման Ծրագրեր» համայնքի  «Բարեկամավանի զարգացման ծրագիր» նախաձեռնությունը, ԱՅՈ հիմնադրամի Այգեպարի  «Պաշտպանիչ պատ» նախագիծը, , «Էխո» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող Հկ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված տեղաշարժման խնդիր ունեցող երեխաների խնդիրների լուծմանը և Հույսի Կամուրջ ՀԿ-ի կազմակերպած դրամահավաքը՝ Ջիլավյան եղբայրների համար անվասայլակներ գնելու համար:

IPSC-ն, լինելով որակյալ մշակութային արժեքների տարածման կողմնակից, 2008թ.-ից սկսած,  հովանավորել է մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում նաև, «20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգ» (հոկ. 18, 2008թ.), «…և երկիրը նորից կհանդուրժի» (մարտ 9, 2009թ.), «20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության համերգաշար», (ապրիլի 30, 2010թ.), «Հայլեհական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգ» (նոյեմբերի 25, 2011թ.),  «20-րդ դարի երաժշտության երեկո», (հունիսի 11, 2012թ.), «Համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար  6-րդ համերգը», (նոյեմբերի 17, 2012թ.):

Մենք հավատում ենք, որ, նախաձեռնելով և աջակցելով մեր ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերին, մենք նպաստում ենք հանրային կարծիքի հարցումների և շուկայի ուսումնասիրությունների փորձի զարգացմանը Հայաստանում:

2009 թվականից IPSC ընկերությունը  անցկացնում է  իր տեսակի մեջ եզակի ամենամյա մրցանակաբաշխություն, որը կոչված է խրախուսելու այն մարդկանց, ովքեր «Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում նշանակալի ներդրում են կատարել»:

Յուրաքանչյուր տարի մրցանակը տրվում է հայ կամ արտասահմանյան նշանավոր գիտնականներից մեկի, ով ջանք, ժամանակ ու գիտելիք է ներդրել սոցիոլոգիան զարգացնելու համար: Մրցանակը շնորհվում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից անցկացվող ամենամյա գիտաժողովի շրջանակում: IPSC ընկերությունը նաև պատվոգրեր և դրամական պարգևներ է շնորհում նույն գիտաժողովի մասնակից  երեք ուսանողների, որոնց աշխատանքները մասնագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվում են լավագույնը:

  • «IPSC Awards 2014»-ը հետմահու շնորհվեց պրոֆեսոր Մ. Ռ. Լեփսիուսին՝ Հայաստանում սոցիոլոգիայի զարգացման գործում կարևոր ներդրման համար:Մարտին Ռայներ Լեփսիուսը Հեյդելբերգի (Գերմանիա) համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր է, Մաքս Վեբերի աշխատանքների ժողովածուի հեղինակ:
  • «IPSC Awards 2013»-ը շնորհվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, դոկտոր Արթուր Մկրտչյանին, ով իր գործունեությամբ նպաստել է սոցիոլոգիայի ոլորտի զարգացմանը: Դոկտոր Արթուր Մկրտչյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են սոցիալական համակարգերի ինքնակարգավորումը, սոցիալական փոփոխություններն ու քաղաքական տրանսֆորմացիաները ՀՀ-ում, էթնիկ և քաղաքական կոնֆլիկտները, միգրացիա և Սփյուռքը, համակարգային տեսությունը, կրթության սոցիոլոգիան:
  • «IPSC Awards 2012»-ը շնորհվեց պրոֆեսոր, պատվավոր դոկտոր Թոմաս Լուկմանին: Մեծ ճանաչում ունեցող այս գիտնականը սոցիոլոգիայի ոլորտում գիտական մտածողության բնագավառում հեղափոխական դեր է խաղացել իր եզակի գաղափարներով: Սոցիոլոգիայի զարգացման գործում նա բացառիկ ազդեցություն է ունեցել ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ Հայաստանում: Համաշխարհային ճանաչում ունեցող այս գիտնականը կրթել է սոցիոլոգների բազմաթիվ սերունդների: Նշանակալի է 2010թ.-ին Գերմանիայի Կոնստանսի համալսարանում ԵՊՀ ուսանողների համար կազմակերպված դոկտոր Թոմաս Լուկմանի դասախոսությունների շարքը, որը յուրատեսակ կոչ էր մասնակից ուսանողներին վերանայել իրենց մոտեցումը սոցիոլոգիայի հանդեպ և նոր մեթոդներ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:
  • «IPSC Awards 2011»-ը շնորհվեց Հայաստանում սոցիոլոգիայի մեթոդաբանության առաջին դոկտոր Մարիա Զասլավսկայային, ով, լինելով ԵՊՀ դոկտոր, իր երկարամյա դասախոսական գործունեության, հրապարակումների, խորհրդատվության, ինչպես նաև սոցիոլոգիական հետազոտությունների մաթեմատիական մոդելավորման և վերլուծության շնորհիվ նպաստել է Հայաստանում սոցիոլոգիայի զարգացմանը:
  • «IPSC Awards 2010»-ը շնորհվեց Գյոթեի անվան համալսարանի սոցիոլոգիայի և հասարակական հոգեբանության պրոֆեսոր դոկտոր Թիլման Ալերտին: Պրոֆեսոր Ալերտը շարունակաբար աջակցում է Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում սոցիոլոգիայի ոլորտում միջազգային կապերի հաստատմանը՝  տարբեր թրեյնինգների, սեմինարների և ամառային դպրոցների շրջանակում ծանոթացնելով սոցիոլոգիայի գերմանական դպրոցի հետ:
  • «IPSC Awards 2009»-ը շնորհվեց պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին, ով հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիրը: Նա նպաստել է ակադեմիական և գործնական սոցիոլոգիայի զարգացմանը իր բազմաթիվ հոդվածների, դասախոսությունների և գործնական հետազոտությունների միջոցով ինչպես ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի , այնպես էլ այլ գիտական կառույցների շրջանակում:

Լինելով առաջատար ընկերություն հանրային կարծիքի հետազոտության ոլորտներում՝ IPSC-ն կարևորում է ակադեմիական սոցոլոգիայի զարգացումը և համագործակցում է տարբեր համալսարանների և գիտական կառույցների հետ:

Առաջին կրթաթոշակն IPSC-ն տրամադրել է 2009թ.-ին, երբ հայտարարվեց ուսանողների անհատական հետազոտական աշխատանքները իրականացնելու համար տրամադրվող «IPSC կրթաթոշակի» մասին: Պետք է նշել, որ այս կրթաթոշակը Հայաստանում սոցիոլոգիայի ոլորտում տրամադրվող միակն է, և նպատակ ունի խրախուսել հասարակական գիտություններով զբաղվող ուսանողներին՝ ներկայացնել նոր գաղափարներ ու մոտեցումներ:

Յուրաքանչյուր տարի ներկայացված հայտերի հիման վրա ընտրվում է մեկ ուսանող, ով իր հետազոտական աշխատանքն իրականացնելու համար 6 ամիս շարունակ ստանում է ամսական 50.000 դրամ, ընդհանուր` 300,000 դրամ:

Որպես կանոն, կրթաթոշակի արժանացած ուսանողները ազատ են նաև օգտվելու IPSC-ի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներից և IPSC-ի մասնագիտական գրականությունից:

  • «IPSC կրթաթոշակ 2013»-ը տրվել է Հասմիկ Տեր-Գրիգորյանին (ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող):
  • «IPSC կրթաթոշակ 2012»-ը տրվել է Ալինա Հովհաննիսյանին (ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող):
  • «IPSC կրթաթոշակ 2010»-ը տրվել է Անահիտ Հակոբյանին (ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող):
  • «IPSC կրթաթոշակ 2009»-ը տրվել է Մարինե Սիմոնյանին (ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող):

Ծանոթացեք նաև IPSC հետազոտություններին

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։