ElectRA մոդել

Icons for website_ElectRAElectRA մոդելը հայաստանյան քաղաքական համակարգին հարմարեցված հետազոտական և վերլուծական գործիք է, որը հնարավորություն է տալիս ընտրություններից 2-3 օր առաջ 2-3% սխալի հավանականությամբ կանխատեսել  կուսակցությունների և քաղաքական գործիչների ընտրությունների վերջնական արդյունքները:

ElectRA մոդելի հիմքում ընկած է լատենտ և անմիջական գործոնների համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հաշվարկել օբյեկտիվ և սուբյեկտիվ որոշ գործոններ:

Գործոնները հաշվարկվում են առանձին փոփոխականների հիման վրա ստեղծված գործակիցների միջոցով, որոնք իրենց հերթին կառուցում են ավելի բարդ գործակիցներ: Հետազոտության տվյալների վերլուծության արդյունքում ստացվում է վերջնական գործակից, որն իրենից ներկայացնում է քաղաքական սուբյեկտի վարկանիշը` տարբեր մակարդակների և վերլուծական սկբունքների հիման վրա:

Մոդելի շրջանակներում կիրառվող գործակիցները, իրենց հերթին, բաժանվում են երկու խմբի` գործակիցներ, որոնք ուղղված են վերջնական վարկանիշի հաշվարկմանը և գործակիցներ, որոնք հանդիսանում են լրացուցիչ ֆոնային փոփոխականների արտացոլումներ:

Ստորև ներկայացված են գործակիցների հիմնական խմբերը՝

  • Տեղեկացվածության մակարդակի գործակիցներ,
  • Հարցվողների ընտրական նախընտրությունների գործակիցներ,
  • Մասնակցության գործակից,
  • Լոյալության գործակից,
  • Վախի գործոնի հաշվարկման մեխանիզմներ (մոդուլներ),
  • Լատենտ-ադմինիստրատիվ ազդեցության գործոն:

ElectRA մոդելը-ը 2007-14 թթ. մշակվել և փորձարկվել է “Այ Փի Էս Սի” քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի մասնագետների կողմից:

Մշակված մեթոդաբանությունն անցել է անհրաժեշտ փորձարկում համապետական և համայնքային մի շարք ընտրություններից առաջ` աչքի ընկնելով կանխատեսման բարձր ճշգրտությամբ: Հաշվի առնելով մեթոդաբանության մշակվածության աստիճանը, 2013թ. իրականացվել է “ElectRA” ապրանքանիշի գրանցում և մեթոդաբանությունն ի պահ է հանձնվել “Հայ հեղինակ” ՍՊԸ-ին:

grey_line

Icons for website_ElectRA
Icons for website_GSI
Icons for website_QL
Icons for website_CNA
BCC Model
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։