Էթիկայի կանոնագիր

IPSC_Website_4

Ընկերության էթիկական պահվածքն ուղղակիորեն ազդում է ընկերության հեղինակության վրա, ուստի IPSC-ի բոլոր աշխատակիցները պարտավոր են առաջնորդվել ընկերության գործունեության կանոնագրում ամրագրված բոլոր էթիկական և մասնագիտական սկզբունքներով: Ցանկացած աշխատակից, ով չի հետևի այս սկզբունքներին, կենթարկվի կարգապահական տույժերի ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի կասեցում:

Էթիկայի կանոնագիրը IPSC գործունեության ինքնակարգավորման հիմքն է և հետապնդում է հետևյալ նպատակները՝

  • Հանրության վստահության ապահովում հանրային կարծիքի ուսումնասիրություն իրականացնող ընկերությունների գործունեության հանդեպ,
  • Համապատասխան ինֆորմացիայի հավաքագրման և փոխանցման հանրությանը չվնասող մոտեցում,
  • Էթիկական սկզբունքների ամրագրում, որոնց պետք է հետևեն ընկերության աշխատակիցները:

IPSC ընկերությունը ի դեմս իր բոլոր աշխատակիցների պարտավորվում է պահպանել հետևյալ մոտեցումները՝

  • Շահերի բախման բացառում

IPSC ընկերության աշխատակիցները պետք է խուսափեն շահերի բախումից և նույնիսկ դրա հավանականությունից: Նրանք երբեք չպետք է ներգրավվեն այնպիսի գործողության մեջ, որը  կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով կասկածի տակ դնել ընկերության վստահելիություն ու օբյեկտիվությունը: Շահերի բախում առաջացնող գործողությունների թվին են դասվում անդամակցությունը տարբեր խմբերի և ասոցիացիաների, որոնք կարող են հարցականի տակ առնել ընկերության հանդեպ վստահությունն ու անկողմնակալ հեղինակությունը:

  • Քաղաքական անկողմնակալության ապահովվում

IPSC ընկերությունը և նրա բոլոր աշխատակիցները հարցումներ անցկացնելիս ուղղակի կամ անուղղակի կերպով չպետք է քարոզեն կամ օժանդակեն որևէ քաղաքական ուժի: Բացի այդ, ընկերությունը նաև խստիվ արգելում է ընկերության կառավարման թիմին լինել կուսակցության անդամ, նույնիսկ եթե  դա նրանց անձնական՝ աշխատանքի շրջանակից դուրս, գործունեության մի մասն է:

  • Հետազոտության ամբողջականության ապահովում

Պատվիրատուներին և հասարակությանը ներկայացվող IPSC հետազոտությունների որակը երաշխավորելու համար ընկերությունը իր հետազոտությունները անցկացնում է թափանցիկության և կրկնակի ստուգման սկզբունքների հիման վրա: IPSC-ն պարտավորվում է ներկայացնել իր կողմից իրականացված հետազոտությունների մեթոդաբանությունը և գործիքակազմը՝ ապահովվելով հետազոտության ամբողջականությունը:

IPSC-ն՝ ի դեմս իր բոլոր աշխատակիցների՝ պարտավորվում է ցանկացած պարագայում հետևել հետևյալ սկզբունքներին՝

  1. Հետազոտությունները պետք է անցկացվեն համաձայն ՀՀ և միջազգային օրենսդրական նորմերի և կարգավորումների:
  2. Հանրային կարծիքի ուսումնասիրությունները պետք է անցկացվեն համընդհանուր էթիկական նորմերին համապատասխան, որպեսզի չվարկաբեկեն ոլորտի մասնագետների հեղինակությունը:
  3. Հարցումներ անցկացնելիս անհրաժեշտ է հստակ ներկայացնել հետազոտության նպատակն ու բնույթը՝ առանց հարցվողներին թյուրիմացության մեջ գցելու:
  4. Ռեսպոնդենտների մասնակցությունը հարցումներին պետք է իրականացվի բացառապես կամավորության սկզբունքով:
  5. Անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր ռեսպոնդենտի՝ հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը:
  6. Հետազոտության ընթացքում ստացված հարցվողների անձնական ինֆորմացիան պետք է օգտագործվի միայն ընդհանրացված ձևով:
  7. Հարցումներից ստացված ինֆորմացիան չի կարող օգտագործվել որևէ այլ նպատակով, որը չի առնչվում հետազոտությանը:
  8. Հետազոտությունների անցկացումն ու փաստաթղթայնացումը պետք է իրականացվի բարձր կազմակերպվածությամբ ու պատասխանատվությամբ:
  9. Ընկերության աշխատանքը պետք է լինի ճշգրիտ, թափանցիկ և օբյեկտիվ:
  10. Ընկերության աշխատակիցները պետք է առաջնորդվեն բարեխիղճ մրցակցության սկզբունքով:

Ծանոթացեք նաև IPSC հետազոտություններին

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։