Ֆոկուս խմբային քննարկումներ (FGD)

4.FGDIPSC-ն իրականացնում է հետազոտություններ որակական մեթոդներով, հատկապես ֆոկուս խմբային քննարկումներ` պրոֆեսիոնալ և որակավորված մոդերատորների ներգրավմամբ:

Ընկերությունում առանձնացված է սենյակ` հարմարեցված հատուկ ֆոկուս խմբային քննարկումների համար: Ֆոկուս խմբային քննարկումների սենյակը ապահովված է հետևյալ սարքավորումներով`

  • 2 fixed և 1 full HD IP տեսախցիկ` շարժման վերահսկման և դեմքերը ֆիքսելու հնարավորությամբ` ապահովելով բարձրորակ վիդեո, իրական ժամանակի հեռարձակում, ինչպես նաև դեմքի և շարժման վրա կենտրոնացում և մոտեցում:
  • Միակողմանի հայելիով պատուհան, ինչը հնարավորություն է տալիս Պատվիրատուին դիտարկել ֆոկուս խմբային քննարկումը հարևան սենյակից: Հայելին հատուկ տեղադրված է ոչ թե սենյակի կենտրոնում, այլ դռան վրա` այն հնարավորինս աննկատ դարձնելու և ուշադրություն չգրավելու համար:
  • Ֆոկուս խմբային քննարկման մասնակիցների համար անտեսանելի բարձրորակ բարձրախոս:
  • Քննարկումը ձայնագրելու հնարավորություն և՛ DVD ձևաչափով, և՛ USB սարքի վրա որպես մեդիա ֆայլ:
  • 40” Wide-screen LED SMART հեռուստացույց հարմարավետ դիտարկման համար` համացանցով հեռարձակման հնարավորությամբ:
  • Բարձրորակ 3D պրոեկտոր:
  • Առանձին համակարգիչ` միացված համացանցին:
  • Skype հեռարձակման հնարավորություն:
  • Smart board (W165սմ × H125սմ × D190սմ) touch screen ներկայացումների համար` առանձին համակարգչի և պրոեկտորի հետ համակցման հնարավորությամբ:
  • Լիովին փոխարկվող smart սեղան` հատուկ նախագծված տարբեր չափի ֆոկուս խմբերի կազմակերպման համար (6-12 մասնակից և մոդերատոր):
  • Զուգահեռ թարգմանության և ենթագրերով տեքստերի հնարավորություն՝ DVD վիդեոձայնագրության միջոցով:
  • Զուգահեռ թարգմանությունը լսելու հնարավորություն ականջակալների միջոցով՝ DVD ձայնագրության ընթացքում:
  • Bluetooth ականջակալի միջոցով մոդերացիայի կառավարման հնարավորություն:
  • Շոու-ստենդ (show-stand) տեղադրելու (W220cm x H180cm) և ապրանքներ ցուցադրելու հնարավորություն` հեշտ բացվող պատյանով (քննարկումների ժամանակ ստենդը փակվում է պատյանի միջոցով):
  • Հատուկ կահավորված դիտարկման սենյակ (18մ2 4-5 մարդու համար) առանձին մուտքով (գաղտնիության նկատառումներից ելնելով)՝ կահավորված բազմոցով և գրացման սեղանով:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։