GS ինդեքս

Icons for website_GSIԿառավարության գործունեության գնահատման գործակիցը (Government Success Index (GS Index)) համաշխարհային հայտնի գործիք է, որի միջոցով չափվում է կառավարության գործունեությունը և իշխանությունների պոտենցիալը:

“Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի առաջարկով և ինստիտուտի մասնագետների կողմից հատուկ մշակվել է յուրահատուկ մեթոդաբանություն ՀՀ Կառավարության գործունեության գնահատականների ուսումնասիրության նպատակով: Սոցիալական հետազոտության այս մեթոդը հիմնված է ընթացիկ իրավիճակի որակական վերլուծության, կառավարության, նրա գործունեության թափանցիկության հանդեպ հանրային վերաբերմունքի և ստեղծված իրավիճակի ընդհանուր բավարարվածության համակցության վրա:

Ներկայումս IPSC ընկերությունն իրականացնում է Կառավարության հաջողության գործակցի հետազոտությունը տարեկան չորս անգամ: Ուսումնասիրության գլխավոր նպատակներն են՝

  • Բացահայտել կառավարության գործունեության հանդեպ ընդհանուր բավարարվածության մակարդակը,
  • Գնահատել տարբեր պետական հաստատությունների, կառույցների և նախարարությունների հաջողությունները,
  • Գտնել կառավարության գործունեության ամենաթույլ կետերը,
  • Չափել վստահության մակարդակը և դրա փոփոխությունները որոշակի ժամանակահատվածի ընթացքում,
  • Դուրս բերել կառավարություն-հասարակություն հեռավորության գործակիցը:

IPSC ընկերությունը վերջին տարիների ընթացքում իրականացնում է Կառավարության գործունեության գնահատման հետազոտություն: Հետազոտությունն անցկացվում է Երևանի  10 համայնքներում, ՀՀ 10 մարզերում  (21 քաղաքներ (ներառյալ բոլոր մարզկենտրոնները և 52 մեծ ու փոքր գյուղական համայնքներ):

Այ Փի Էս Սի  Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որն իրականացրել է Կառավարության գործունեության գնահատականների հետազոտություն վերոնշյալ մեթոդաբանությամբ և գործիքակազմով:

2013թ. իրականացվել է “ՀՀ Կառավարության գործունեության գնահատականների հետազոտություն” ապրանքանիշի գրանցում և մեթոդաբանությունն ի պահ է հանձնվել “Հայ հեղինակ” ՍՊԸ-ին:

grey_line

Icons for website_ElectRA
Icons for website_GSI
Icons for website_QL
Icons for website_CNA
BCC Model
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։