Հասմիկ Առաքելյան

Հետազոտությունների Տնօրեն

E-mail | LinkedIn | Twitter

HasmikԱշխատանքը ընկերությունում

Հասմիկ Առաքելյանը IPSC ընկերության Հետազոտությունների Տնօրենն է, և պատասխանատու է Որակական հետազոտությունների մեթոդաբանության մշակման, կազմակերպման, իրականացման, հաշվետվությունների ներկայացման համար: Հասմիկը IPSC թիմին միացել է 2008 թ.-ի հոկտեմբերից` որպես դաշտային աշխատանքների հարցազրուցավար, այնուհետև ընդգրկվել ընկերության գրասենյակային աշխատանքներում` Որակի ստուգման բաժնում` որպես հարցաթերթիկների տրամաբանական վերլուծության ստուգող: 2011թ.-ի օգոստոսից պատասխանատու է ներկայիս պաշտոնի համար:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Հասմիկ Առաքելյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանը՝ Սոցիոլոգիայի բակալավրի աստիճանով (BA) և Սոցիոլոգիայի և կոնֆլիկտաբանության մագիստրոսի աստիճանով (MA):

Հասմիկը մասնակցել է մի շարք ոչ ֆորմալ կրթության դպրոցների և դասընթացների, այդ թվում` Երիտասարդ առաջնորդների դպրոց, Էթիկայի դպրոց, Համաշխարհային ուսուցման «Բաց Դռներ», «Սովորիր, որ սովորեցնես» ծրագրեր և այլն:

Աշխատանքային փորձը

Հասմիկ Առաքելյանի աշխատանքային փորձը կազմում է առավել քան 10 տարի՝ ներառյալ աշխատանքը IPSC ընկերությունում: Նա աշխատել է մի շարք հայտնի սոցիոլոգիական ընկերություններում որպես դաշտային աշխատանքների հարցազրուցավար, սոցիոլոգ-վերլուծաբան: Ընդգրկված է եղել նաև տարբեր ՀԿ-ների աշխատանքային թիմում` որպես կոնֆլիկտաբան, հետազոտող: Հասմիկը հանդես է եկել նաև որպես անկախ սոցիոլոգ-հետազոտող և ծրագրի ղեկավար` իրականացրել միջազգային և տեղական հետազոտություններ, մասնավորապես` KfW-ի Հայաստանյան հետազոտության պատվերը Bliss & Gaesing Associated Consultants-ի հետ համագործակցությամբ:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Հասմիկի հասարակական գործունեությունը ներառում է «Ժամանակի կառավարում» թեմայով դասընթացների վարման շարք Երևանում և Ալավերդիում` Երիտասարդ առաջնորդների դպրոցի և ՀՀ Սպորտի ու Երիտասարդության նախարարության կազմակերպմամբ, ԵԱՀԿ մոդել-համաժողովի հատուկ մասնակցություն, կամավոր աշխատանքների իրականացում ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամում` Սիրիահայ փախստական ընտանիքների աջակցության ծրագրի շրջանակներում: 2000-2005 թթ. որպես կամավոր ներգրավված է եղել Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում կազմակերպության Վանաձորյան գրասենյակում՝ լինելով կազմակերպության կազմակերպչական աշխատանքների թիմի անդամ և սկաուտական խմբերի առաջնորդ։

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։