Հովհաննես Գրիգորյան

Գլխավոր տնօրեն

E-mail | LinkedIn | Twitter

Hovhannes Grigoryan 1Աշխատանքն ընկերությունում

Հովհաննես Գրիգորյանը IPSC  ընկերության գործադիր տնօրենն է: 2008թ.-ին, հիմնելով IPSC  քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, Հովհաննես Գրիգորյանը կառավարում է ընկերության գործունեությունը՝  ներառյալ ֆինանսական, կադրային, մարքեթինգային և հաղորդակցական ռազմավարությունները:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Հովհաննես Գրիգորյանը 2004 – 2007թթ-ին ստացել է հետբուհական կրթություն (ասպիրանտուրա) ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2002 – 2004թթ.-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայի բաժինը (MA), 2003թ.-ին ստացել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (Ռուսաստան) Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոսի աստիճան (ունկնդիր), 1998 – 2002թթ.-ին ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը (BA):

Աշխատանքային փորձը

Հովհաննեսի աշխատանքային փորձը կազմում է մոտ 13 տարի՝ ներառյալ  աշխատանքն IPSC ընկերությունում: 2003թ.-ին աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոնում՝ որպես սոցիոլոգ, 2003–2004թթ-ին՝ սոցիոլոգ-վերլուծաբան՝ Երևանի Պետական Համալսարանի Համակարգչային կենտրոնում, 2002–2005թթ.-ին աշխատել է “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնում՝ որպես սոցիոլոգ, տվյալների վերլուծաբան, այնուհետև՝ վերլուծական բաժնի ղեկավար, 2005–2006թթ.-ին՝ «Սողանքների կառավարման ծրագրի» (Ճապոնական Միջազգային Համագործակցության գործակալություն) (JICA) սոց-հարցումների մասնագետ , 2006թ.-ին՝ մոնիտորինգի և գնահատման առաջատար մասնագետ «World Vision» միջազգային գործակալության հայաստանյան մասնաճյուղում, 2006–2008թթ.-ին՝ սոցիոլոգիական հետազոտությունների բաժնի ղեկավար «AP&S» խորհրդատվական և հետազոտական կենտրոնում: 2009–2013թթ.-ին Հովհաննես Գրիգորյանը ստանձնել է «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» ընկերության երևանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: 2013թ.-ից նույն ընկերության Բրյուսելյան գրասենյակի գործադիր տնօրենն է: 2004թ.-ից Հովհաննես Գրիգորյանը դասախոսում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում: 2008թ.-ից  «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի գործադիր տնօրենն է:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Հովհաննես Գրիգորյանը 2013թ.-ից մինչև օրս «Եվրոպայի հայ բարեկամներ» (Բրյուսել, Բելգիա) ընկերության Խորհրդի անդամ է, ինչպես նաև «ԻՍՕՄԱՐ»  hասարակական կարծիքի և շուկայի ուսումնասիրության եվրոպական կենտրոնի (Ամստերդամ, Նիդերլանդներ) թղթակից անդամ: 2010թ.-ից Հովհաննես Գիրգորյանը ՀՀ Վարչապետին կից Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Խորհրդատվական խորհուրդի անդամ է, 2005թ.-ից՝ «ԵՐԻՏԱԿ» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր և փոխնախագահ, 2004թ.-ից՝ Սոցոլոգիայի միջազգային ասոցիացիայի (Մադրիդ, Իսպանիա) թղթակից անդամ, սոցոլոգիայի տեսություն խմբի անդամ, 2006–2009թթ.-ին եղել է «Եվրոպայի նոր դեմոկրատիա» երիտասարդական ֆորումի (Վիլնյուս, Լիտվա) խորհրդի անդամ, 2005–2009թթ.-ին՝ «Մշակութային խումբ» երիտասարդական ՀԿ-ի (Բեռլին, Գերմանիա) խորհրդի անդամ, 2002–2003թթ.-ին՝ ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի երիտասարդ գիտնականնների ասոցացիայի նախագահ:

Հովհաննես Գրիգորյանը ավելի քան 50 հրապարակումների և  6,000  էջ զեկույցների ու վերլուծական նյութերի հեղինակ է սոցիալ-տնտեսական, քաղաքական, ինչպես նաև հեռահաղորդակցության, առողջապահության, բանկային և այլ ոլորտների վերաբերյալ, որոնք տպագրվել են մասնագիտական հրատարակություններում՝ այդ թվում նաև Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի հրատարակություններում:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։