Հրայր Մանուկյան

Հաղորդակցության թիմի օգնական

E-mail | LinkedIn | Twitter

Hrayr ManukyanԱշխատանքը ընկերությունում

Հրայր Մանուկյանը աշխատում է IPSC ընկերության հաղորդակցության բաժնում որպես հաղորդակցության թիմի օգնական: Նա միացել է IPSC թիմին 2017 թ. փետրվարից և հաղորդակցությունների թիմի աշխատակիցներին տրամադրում է կազմակերպչական և վարչարարական բնույթի աջակցություն, ինչպես նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համակարգում և համաձայնեցնում է նրանց աշխատանքային զբաղվածությունը:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Հրայր Մանուկյանը 2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը հոգեբանության բակալավրի աստիճանով (BA): Այժմ սովորում է նույն համալսարանի հոգեբանության բաժնի մագիստրատուրայում (MA)՝ կառավարման հոգեբանության մասնագիտացմամբ:

Հրայրը հաճախել է IPSC ընկերության կողմից կազմակերպված «IPSC School for Future Professionals» հաղորդակցությունների ամառային դպրոց, «IBM Innovative Solutions and Technologies Center Academy» բիզնես գործընթացների դպրոց, ակտիվ մասնակցություն է ունենում կառավարման հոգեբանության, նախագծերի կառավարման, սոցիալական մեդիայի կառավարման, հաղորդակցությունների և մարքեթինգի թեմաներով սեմինարներին, դասընթացներին և թրեյնինգներին:

Աշխատանքային փորձը

Հրայր Մանուկյանի աշխատանքային փորձը կազմում է մոտ 3 տարի՝ ներառյալ աշխատանքը IPSC ընկերությունում: Նա աշխատել է U!com ընկերությունում որպես վաճառքի և սպասարկման մասնագետ և G-soft բիզնեսի կառավարման ավտոմատացման կազմակերպությունում որպես վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։