Քրիստինե Ավագյան

Տվյալների Մշակման մասնագետ

E-mail | LinkedIn | Twitter

Kristine AvagyanԱշխատանքը ընկերությունում

Քրիստինե Ավագյանը IPSC ընկերության Տվյալների Մշակման մասնագետն է: Քիստինեն ներգրավված է IPSC կողմից իրականացվող սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների տվյալների մշակման և նախնական վերլուծության աշխատանքների գործընթացներին: Քրիստինեն IPSC-ին միացել է 2016թ.-ի հունվարից:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Քրիստինե Ավագյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանը՝ Սոցիոլոգիայի բակալավրի աստիճանով (BSc), այնուհետև ստացել է ԵՊՀ-ի Հասարակայնության հետ կապեր մագիստրոսի աստիճան:

Քրիստինեն հաճախել է «Մշակութային խնդիրներ և հաղորդակցություն» «Ծիրանի» ՀԿ-ի և Բանակցության Երևանյան կենտրոնի կողմից կազմակերպված երեկոյան դպրոց: Ինչպես նաև մասնակցել բազմաթիվ թրեյնինգների և միջոցառումների:

Աշխատանքային փորձը

Քրիստինե Ավագյանի աշխատանքային փորձը կազմում է մոտ 7 տարի՝ ներառյալ աշխատանքը IPSC ընկերությունում: Աշխատանքային փորձը ներառում է աշխատանք մի շարք սոցիոլոգիական ընկերություններում, որպես դաշտային հարցազրուցավար, կոդավորող, տվյալների մուտքագրող: Քրիստինեն աշխատել է այնպիսի ընկերություններում ինչպիսին են Ղ-Տելեկոմ, ՄոբիԴրամ, UNISON ՀԿ-ն:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։