Լիլիթ Գեվորգյան

Զարգացման և ՄՌԿ Տնօրեն

E-mail | LinkedIn | Twitter

Lilit GevorgyanԱշխատանքը ընկերությունում

Լիլիթ Գևորգյանը աշխատում է IPSC ընկերությունում՝ որպես Զարգացման և ՄՌԿ Տնօրեն։ Նա միացել է IPSC թիմին 2017թ.-ի փետրվարից և պատասխանատու է ընկերությունում Մարդկային Ռեսուրսների Կառավարման գործընթացների պատշաճ կազմակերպման և ապահովման համար, ինչպես նաև ընկերության զարգացման նպատակով նոր փոփոխությունների և նախագծերի իրականացման համար։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Լիլիթ Գևորգյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչումով, ինչպես նաև կրթություն է ստացել Եվրոպական մի քանի համալսարաններում՝ ստանալով եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում։

2007-2009 թթ․ սովորել և ավարտել է Հայաստանի Երիտասարդության և Սպորտի Նախարարության կողմից կազմակերպված Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

Աշխատանքային փորձը

Լիլիթի աշխատանքային փորձը կազմում է մոտ 10 տարի։ Նա աշխատել է Օրանժ Արմենիա ընկերությունում որպես Հաճախորդների սպասարկման բաժնի Որակի թիմի ղեկավար, այնուհետև՝ Յուքոմ ընկերությունում՝ որպես ՄՌԿ ստորաբաժանման Կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար։

Իր ողջ գործունեության ընթացքում Լիլիթը մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և կոնֆերանսների ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս։

Հասարակական ակտիվություն և հրապարակումեր

Լիլիթը 2010 թ․-ից հանդիսանում է «Համախմբված երիտասարդություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ։ Այս տարիների ընթացքում նա կազմակերպել է մի շարք դասընթացներ կազմակերպության անդամակիցների համար։ Ինչպես նաև եղել է մենթոր Եվրոպական կամավորկան ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած մի քանի կամավորների համար․ 2009-ին Նիդերլանդներից; 2010-2011 թթ․՝ Ֆրանսիայից; 2014-2015 թթ․՝ Լիտվայից ժամանած կամավորների համար։ Այս ընթացքում մասնակցել է նաև մի շարք ծրագրերի՝ կազմակերպված այլ ՀԿ-ների հետ համագործակցության, ինչպես նաև Երազմուս+ ծրագրի շրջանակներում։

2016թ․-ից Լիլիթը հանդիսանում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամ։

Լիլիթի հրապարակումներից է՝ «Ժամանակակից հայ մտավորականության սոցիալական պատկերը»՝ ներկայացված Ուսանողական ազգային գիտաժողովում ԵՊՀ-ում և Ամերիկյան Խորհուրդներում, «Նաիրի», 2005, Երևան , Հայաստան։

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։