Լիլիթ Հակոբյան

Մեդիա Մենեջեր

E-mail | LinkedIn | Twitter

Lilit HakobyanԱշխատանքը ընկերությունում

Լիլիթ Հակոբյանն աշխատում է IPSC ընկերության հաղորդակցության բաժնում՝ որպես Մեդիա Մենեջեր: Նա միացել է IPSC թիմին 2014թ.-ի սեպտեմբերից և մասնագիտական ծառայություններ է մատուցում ընկերության պատվիրատուներին մեդիայի հետ դրական հարաբերությունների հաստատման, մեդիաբովանդակության մոնիտորինգի և վերլուծության, ինչպես նաև մեդիա տեքստերի պատրաստման և հրապարակման ոլորտներում:

Ֆորմալ և ոչ կրթությունը

Լիլիթ Հակոբյանը 2009թ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանը Լրագրության բակալավրի աստիճանով (BA) և 2011թ.-ին՝ Մագիստրոսի (MA) աստիճանով: Ներկայումս հանդիսանում է նույն ֆակուլտետի  ասպիրանտ: Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ հանրային հարաբերություններ, տարածքային բրենդինգ:

Լիլիթը մասնակցել է հայագիտական մի շարք գիտաժողովների և սեմինարների: 2014թ.-ին  Օսլոյի համալսարանի ամառային դպրոցում մասնակցել  է մեդիայի և հաղորդակցության կուրսին՝ ստանալով հապապատասխան կրեդիտներ:

Աշխատանքային փորձը

Լիլիթի աշխատանքային փորձը կազմում է մոտ 5 տարի՝ ներառյալ  աշխատանքն IPSC ընկերությունում: Նա 3 տարի աշխատել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես հանրային կապերի պատասխանատում և կրտսեր գիտաշխատող:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Սկսած 2012թ.-ից Լիլիթը համագործակցում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ՝ մասնակցելով գիտաժողովների:

Նա մի շարք ժուռնալիստական հոդվածների հեղինակ է: Գիտական հրապարակումներից է “Պետության դիմագիծն ինֆորմացիոն հասարակարգում”՝ տպագրված  ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական հոդվածների ժողովածուում: Գիտահանրամատչելի հրապարակումներից է՝ “Բացե՛ք ձեր դռները, բացե՛ք ձեր հոգին. Հայաստանում PR-ի կարևորությունը գիտակցելու ժամանակն է” հոդվածը՝ տպագրված “Bussines Class” ամսագրում:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։