Լիլիթ Նահապետյան

Վերլուծաբան

E-mail | LinkedIn | Twitter

Lilit NahapetyanԱշխատանքը ընկերությունում

Լիլիթ Նահապետյանը IPSC ընկերության վերլուծաբանն է: Լիլիթը միացել է IPSC թիմին 2013թ.-ի սեպտեմբերին և մասնագիտական ծառայություններ է մատուցում ընկերության պատվիրատուներին որակական և քանակական տվյալների վերլուծության, հաշվետվությունների պատրաստման և պրեզենտացիաների մատուցմամբ:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Լիլիթը ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը լեզվաբանի և մանկավարժի բակալավրի կոչումով: Մագիստորոսի աստիճանը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի շրջանակներում:

Լիլիթը մասնակցել է մի շարք ծրագրերի, մասնավորապես “Women Mentorship 2011” ծրագրին, որը կազմակերպվել էր ՀԱՀ-ի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցության շրջանակներում: Նույն թվականին մասնակցել է “Armenia-Turkey; Democracy Wheel” ծրագրին, որը հովանավորվել և կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից:

Աշխատանքային փորձը

Լիլիթի աշխատանքային փորձը կազմում է մոտ 4 տարի: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հասարակական Հետազոտությունների Կենտրոնում որպես հետազոտական խմբի անդամ՝ մասնակցելով 2012թ իրականացված «Դպրոցական Կրթության Հասանելիությունը Հայաստանում» հետազոտական ուսումնասիրությանը: 2013թ. աշխատել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների(գործատուների) միությունում որպես արտաքին կապերի գծով մասնագետ:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Լիլիթը կամավորական աշխատանք է կատարել Հայաստանի Երիտասարդության և Սպորտի Նախարարության կողմից 2009թ. կազմակերպված պատանիների բոքսի առաջնության շրջանակներում: 2010-2011թթ. ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամում որպես համակարգող կազմակերպել և վարել է իսպաներեն լեզվի խմբակ:

2012թ. LAP Lambert Academic Publishing հրատարակչության կողմից հրատարակվել է Լիլիթի գիրքը՝ «ՀՀ-ում շքեղության հարկի ներմուծման ֆիսկալ հետևանքներն ու քաղաքական նպատակները» վերնագրով:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։