Լուսինե Բարսեղյան

Թվային Հաղորդակցության Մենեջեր

E-mail | LinkedIn | Twitter

Lusine BarseghyanԱշխատանքը ընկերությունում

Լուսինե Բարսեղյանը աշխատում է IPSC ընկերության Հաղորդակցության բաժնում՝ որպես Թվային Հաղորդակցության Մենեջեր։ Նա միացել է IPSC թիմին 2014թ.-ի սեպտեմբերից և մասնագիտական ծառայություններ է մատուցում ընկերության պատվիրատուներին սոցիալական մեդիա դիրքավորման և առաջխաղացման, սոցիալական մեդիա արշավների կազմակերպման, ինչպես նաև տվյալների վերլուծության ու  որոնողական առաջխաղացման (SEO) ոլորտներում։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Լուսինե Բարսեղյանը ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասնագետի բակալավրի կոչումով և Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը՝ Էլեկտրոնային Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչումով:

2010-2012 թթ․ մասնակցել է Հայաստանի Երիտասարդության և Սպորտի Նախարարության կողմից կազմակերպվա Ուսուցում ուսուցանողների համար» դասընթացին ստացել է ոչ-ֆորմալ կրթության ուսուցանողի (թրեյներ) որակավորում։

Աշխատանքային փորձը

Լուսինեի աշխատանքային փորձը կազմում է մոտ 5 տարի՝ ներառյալ աշխատանքն IPSC ընկերությունում: Նա 3 տարի աշխատել է ԿԱԶԱ Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամում որպես Հեռահար Դասընթացների տեխնիկական պատասխանատու։

Աշխատանքային գործունեության շրջանակում կազմակերպել է բազմաթիվ տեղական և միջազգային դասընթացների հիմնականում ծրագրերի ղեկավարման, հաղորդակցության, սոցիալական առաջխաղացման և էլեկտրոնային մշակույթի թեմաներով։

Հասարակական ակտիվություն և հրապարակումեր

2012-2014թթ․Լուսինեն ԿԱԶԱ հիմնադրամում վարել է Սոցիալական մեդիա էթիկա և Էլեկտրոնային մշակույթ թեմաներով դասախոսությունների շարք։ 2009-2012թթ որպես կամավոր ներգրավված է եղել Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում կազմակերպությունում՝ լինելով կազմակերպության հաղորդակցության թիմի ղեկավար և սկաուտական խմբի առաջնորդ։

Լուսինեի հրապարակումերը ներառում են ` Կայքի ստեղծում CMS-ների միջոցով, ՀՊՃՀ, 2012, Զբաղվածության հիմնախնդիրների լուծումները գլոբալ ցանցում, ՀՊՏՀ, 2014:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։