Մարգարիտ Միրզոյան
Տեքստային հաղորդակցության մասնագետ
Աշխատանքը ընկերությունում
Մարգարիտ Միրզոյանը աշխատում է IPSC ընկերության Հաղորդակցության բաժնում՝ որպես տեքստային հաղորդակցության մասնագետ։ Նա IPSC թիմի անդամ է 2017թ.-ի մարտից։ Նրա մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում ընկերության և պատվիրատուների տեքստային տեղեկատվությունների թարգմանումը, ստեղծումը և մշակումը։
Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը
Մարգարիտը տվյալ պահին սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի անգլերեն և հաղորդակցություններ բաժնում։
Աշխատանքային փորձը
Մինչ IPSC-ի թմին միանալը Մարգարիտը արդեն ուներ մոտ 4 տարվա աշխատանքային փորձ տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու շնորհիվ։
2014-2016 Մարգարիտը պրակտիկա է անցել «Զ. Մանուկյան և Գործընկերներ» ընկերությունում՝ որպես գրասենյակային օգնական։ Այդ նույն ժամանակահատվածում մասնակցել է «Լույս» հիմնադրամի պրակտիկայի ծրագրին, որտեղ կատարել է ադմինիստրատիվ օգնականի պարտականությունները։ 2016-ի դեկտեմբերից անցել է երկամսյա պրակտիկա «Արլուպա» ընկերությունում՝ որպես Հանրային կապերի և որոնողական առաջխաղացման (SEO) մասնագետ։
Հասարակական ակտիվություն և հրապարակումեր
Ուսանողական առաջին երկու տարիներին ակտիվ ներգրավված է եղել ուսանողական թերթի ստեղծման և հետագա զարգացման մեջ, որի շրջանակներում ունի մի շարք հրապարակված հոդվածներ։ Այս ընթացքում Մարգարիտը կատարել է կամավորական աշխատանք թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս։ Որպես կամավոր մասնակցել է «Դիմ Քմյունիքեյշնս» ընկերության հանրային կապերին վերաբերող սեմինարին, ինչպես նաև մի շարք այլ կամավորական միջոցառումների, ինչպիսիք են՝ «ՄԱՅՐԻ» ՀԿ-ի կազմակերպած «Կյանքի արվեստ» սեմինարը, ՀԱՀ դոնորների հանդիպումը և Սերժ Թանկյանի այցը ՀԱՀ։