Ընկերության առաքելությունը, սկզբունքներն ու արժեքները

IPSC_Website_5

Ճշգրտություն, պրոֆեսիոնալիզմ և նորարարություն. այս հատկանիշները IPSC ընկերության առաքելության անբաժանելի մասն են և հաջողության հիմքը:

Ընկերության առաքելությունը

IPSC-ին հետազոտական ընկերություն է, որը հանրային կարծիքի ուսումնասիրությունների և սեփական տեղեկատվական բազաներում հավաքագրված ինֆորմացիայի հիման վրա խորհրդատվություն է տրամադրում հասարակական, պետական և մասնավոր սեկտորների կարևորագույն կառույցներին և ընկերություններին՝ օգնելով վերջիններիս հասարակության կողմից առավել ընդունելի և կառուցողական որոշումներ կայացնել:

Ընկերության հանրային կարծիքի ուսումնասիրությունները օգնում են մարդկանց ձայնը լսելի դարձնել որոշում կայացնողների շրջանում՝ ապահովվելով լայն հասարակության անուղղակի մասնակցությունը բոլոր կարևորագույն գործընթացներին: Ընկերության դեմոգրաֆիկ, տնտեսական և քաղաքական վերլուծությունները օգնում են հասկանալ փոփոխվող աշխարհն ու վերջինիս հասարակական ֆենոմեննները:

IPSC-ն հավատում է, որ մեծ տվյալների և տեխնոլոգիաների դարում ամեն ինչ չափելի է, և ընկերության առաքելությունն է օգնել ու օժանդակել մարդկանց՝ տվյալներով հիմնավորված որոշումներ կայացնել:

Ընկերության սկզբունքները

IPSC ընկերությունն առաջնորդվում է իր պատվիրատուների և ընկերության աշխատակիցների միջև առավելագույնս վստահելի և արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատման ընդհանուր սկզբունքով:

Հանրային կարծիքի ուսումնասիրությունը կամ սոցիոլոգիական հետազոտությունները ներկայացնում են ինֆորմացիայի հավաքագրման և մշակման գործընթաց, որի ընթացքում աշխատանքն ուղղակիորեն առնչվում է մարդկանց, ուստի կարևոր է, որպեսզի հանրությունը և ընկերության պատվիրատուները վստահ լինեն, որ անհրաժեշտ ինֆորմացիան հավաքագրելիս ընկերությունը արդար և օբյեկտիվ է, ինչպես նաև չի խախտում հարցվողների անձնական կյանքի գաղտնիության մասով սահմանված կարգն ու մոտեցումները:

Լինելով միջազգային խոշորագույն հետազոտական կառույցներից մեկի՝ Esomar-ի անդամ՝ ի դեմս տնօրեն Հովհաննես Գրիգորյանի, IPSC ընկերությունը հետևում է  ICC/ESOMAR  շուկայի և հանրային կարծիքի հետազոտության միջազգային կանոնագրի (ICC/ESOMAR International Code on Market and Social Research) բոլոր նորմերին: Այս կանոնագիրը կոչված է ամրապնդելու մարդկանց վստահությունը հանրային կարծիքի հետազոտությունների հանդեպ, ինչպես նաև երաշխավորելու, որ անդամ ընկերություններն ու մասնագետները հետևում են կանոնագրի էթիկական և մասնագիտական սկզբունքներին: Նման կանոնագրերի հետևելը համարվում է պրոֆեսիոնալիզմի դրսևորում, ինչպես նաև հանրության ու պատվիրատուների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:

Ընկերության արժեքները

IPSC-ի հաջողության հիմքը այն արժեքներն ու սկզբունքներն են, որոնց հետևում են ընկերության աշխատակիցները, ինչպես նաև այն ընդհանուր նպատակը, որ միավորում է թիմին: Ընկերությունում հաստատված կորպորատիվ մշակույթը և արժեքները օգնում են  գործընկերների, պատվիրատուների և հանրության շրջանում կատարվող աշխատանքն իրականացնել համաձայնության և փոխըմբռնման շրջանակում: Ընկերությունում հաստատված կորպորատիվ մշակույթը և արժեքները օգնում են գործընկերների, պատվիրատուների և հանրության շրջանում կատարվող աշխատանքն իրականացնել համաձայնության և փոխըմբռնման շրջանակում:

8 հիմնական արժեքներ, որոնց հետևում է IPSC –ն

  1. Պրոֆեսիոնալիզմ
  2. Նորարարություն
  3. Թիմային աշխատանք
  4. Փոխադարձ հարգանք
  5. Պատասխանատվություն
  6. Ճշգրտություն
  7. Գաղտնապահություն
  8. Գերազանցություն

Ծանոթացեք նաև IPSC հետազոտություններին

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։