Մեդիա մոնիտորինգ

21IPSC Communications-ը տրամադրում է մեդիա մոնիտորինգի ծառայություն, որն օգնում է ընկերություններին մշակել և իրականացնել առավել արդյունավետ հեղինակության կառավարում:

Մեդիա մոնիտորինգի միջոցով ընկերությունը հետևում է մեդիադաշտի ընդհանուր տրամադրությանը, սեփական ներկայացվածությանն ու լուսաբանման ինտենսիվությանը, մրցակիցների գործունեությանը, դաշտի ընդհանուր տենդենցներին և զարգացման միտումներին: Մեդիա մոնիտորինգ ըստ պատվիրատուի ներկայացրած չափանիշների՝ անուն, թեմա, ոլորտ, բանալի բառեր և այլն:

  • ԶԼՄ-ներ՝ տեղական, միջազգային
  • Մեդիայի տեսակ՝ լրատվական մեդիա, սոցիալական մեդիա
  • Պարբերականություն՝ ամեն օր, ամեն ամիս, եռամսյակը մեկ, տարեկան հաշվետվություններ (տեքստային և գրաֆիկական վերլուծությունների տեսքով)
  • Տրամադրման եղանակը՝ տպագիր կամ էլեկտրոնային
  • Լեզուն՝ հայերեն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն թարգմանությամբ ՝ ըստ պահանջի):

Լրատվական մեդիա մոնիտորինգ

IPSC Communications-ը պատրաստում է 15-ից 120 գրանցված օնլայն լրատվական կայքերի ամենօրյա մոնիտորինգ: Պատվիրատուի կողմից մոնիտորինգի ենթարկվող կայքերի նախընտրության բացակայության դեպքում պատվիրատուի ընտրությանն է ներկայացվում կայքերի վիճակագրությունը հետևյալ չափորոշիչներով.

  • Կայքի այցելություններ. այցելությունների քանակ, բացարձակ այցելու;
  • Այցելությունների դեմոգրաֆիա. երկիր, լեզու, սեռ, տարիք;
  • Այցելությունների բնութագիր. այցելության տևողություն, էջի խորություն, մերժման գործակից;
  • Այցելությունների աղբյուր. ուղիղ այցելության տոկոս, միջնորդավորված այցելության (որոնում, սոցիալական ցանցեր, վճարովի գովազդ) տոկոս;
  • Բանալի բառերի գործակից. որոնում և հաճախակի կրկնվող ասոցիացիաներ;
  • Հավատարմության գործակից. նոր կամ պատահական այցելու և վերադարձող այցելու:

Ընտրված ժամանակահատվածում լրատվական կայքերում մոնիտորինգը իրականացվում է հետևյալ չափորոշիչներով.

Հիշատակումների քանակական  գործակից

  • հիշատակումների առկայություն;
  • հիշատակումների քանակ;
  • ներկայացվող նյութի ծավալ;
  • տոկոսային հարաբերակցություն մրցակիցների համեմատ:

Հիշատակումների որակական գործակից

  • հիշատակումների գնահատում (դրական, բացասական, չեզոք);
  • տեղեկատվական առիթ;
  • հիշատակման տոնայնություն;
  • խոսնակի հիշատակում;
  • ընտրված մեջբերման որակ;
  • հիշատակման վիզուալիզացիա;
  • ընտրված աղբյուրներ և հղում;
  • ընթերցողների մեկնաբանությունների առկայություն և որակ:

Սոցիալական մեդիա մոնիտորինգ

IPSC Communications-ը պատրաստում է սոցիալական ցանցերում հանրային տրամադրության և միտումների մոնիտորինգ: Ընկերությունը մշակված որակական մոդելներ ունի Facebook.com, Twitter.com, Instagram.com և Linkedin.com հանրային և մասնագիտական սոցիալական ցանցերի համար:

Հանրային տրամադրության մոնիտորինգը իրականացվում է թեմատիկ, անվանական կամ ընտրված ժամանակահատվածի ընդհանուր միտումների չափման եղանակով: Հանրային տրամադրությունը չափվում է միայն պաշտոնական էջերի թարմացումների և արձագանքների, ինչպես նաև հանրային (public) նշանով հրապարակվող բովանդակության շրջանում՝ պահպանելով էթիկական և անձնական կյանքի գաղտնիության օրենքով սահմանված կարգն ու մոտեցումները:

Սոցիալական մեդիա հրապարակումների և մեկնաբանությունների վերլուծությունը կատարվում է սոցիալական սեգմենտավորման եղանակով։ Վերլուծության է ենթարկվում իրադարձության, անվան կամ ժամանակահատվածի հետ առնչվող սոցիալական ներգրավվածության գործակիցը, իսկ արդյունքները ներկայացվում են միջին վիճակագրական տվյալների հետ համեմատության ֆորմատով:

Լրատվական և սոցիալական մեդիա մոնիտորինգները իրականացվում են 45-80% կրկնակի ստուգման միջոցով՝ սահմանային նվազագույն սխալի գործակցի ապահովմամբ:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։