Գաղտնի գնորդ

6. Mystery ShoppingԳաղտնի գնորդը դարձել է բավականին տարածված մեթոդ հատկապես մարքեթինգային հետազոտությունների համար: Օրեցօր ավելի մեծ թվով ընկերություններ են դիմում գաղտնի գնորդ մեթոդին` ստուգելու և գնահատելու իրենց աշխատակիցների մատուցած ծառայությունների որակը:

IPSC-ն Գաղտնի գնորդ մեթոդով հետազոտություններ է իրականացնում բիզնեսի, քաղաքականության, պետական հիմնարկությունների, առողջապահության, բանկային, հյուրանոցային, սպասարկման ոլորտներում:

Գաղտնի գնորդ մեթոդով ընկերությունը կարող է ստուգել ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր մրցակիցների՝

  • Մատուցվող ծառայությունների որակը,
  • Անձնակազմի սպասարկման որակը,
  • Աշխատակիցների օպերատիվությունը,
  • Ընդհանուր միջավայրը:

Կախված պատվիրատուի նպատակներից` գաղտնի դիտարկումներն անց են կացվում համապատասխան չափանիշների հիման վրա:

Գաղտնի գնորդ մեթոդով հետազոտություն իրականացնելիս IPSC-ն ապահովում է`

  • Ծառայության գործիքների (հարցաթերթերի) մշակում
  • Ծառայության իրականացում՝ այցերի կազմակերպում
  • Տեղեկատվության ստացում և մշակում (ձայնագրություններ)
  • Մեթոդաբանական հաշվետվության կազմում
  • Վերջնական վերլուծություն, խորհրդատվության տրամադրում:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։