Նարինե Ռաֆյան

Մեդիայի և մոնիտորինգի մասնագետ

E-mail | LinkedIn | Twitter

Narine RafyanԱշխատանքը ընկերությունում

Նարինե Ռաֆյանը IPSC ընկերության Հաղորդակցության բաժնում մեդիայի և մոնիտորինգի մասնագետ է։ Նա հետևում է ընկերության և ընկերության պատվիրատուների մասին ԶԼՄ-ներում հրապարակվող ինֆորմացիային՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով տեղեկություններ մոնիտորինգի և վերլուծության տեսքով։ Նաև պատասխանատու է մեդիատեքստերի պատրաստման ու հրապարակման և մեդիայի հետ դրական հարաբերությունների հաստատման համար։ IPSC թիմին միացել է 2017 թ. փետրվարին։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Նարինեն ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ։
Մասնակցել է հայագիտական գիտաժողովների և դասախոսությունների։

Աշխատանքային փորձը

Նարինեն ունի ավելի քան 16 տարվա աշխատանքային փորձ։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հայ մատենագրության թվանշային գրադարանում, Մխիթարյան միաբանության հայագիտական տարեգրքի` Հանդես Ամսօրյայի, ինչպես նաև` Forbes և Cosmopolitan միջազգային հեղինակավոր ամսագրերի խմբագրություններում։

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։