Նունե Ազիզյան

Գրասենյակի մենեջեր

E-mail | LinkedIn | Twitter

Nune AzizyanԱշխատանքը ընկերությունում

Նունե Ազիզյանն աշխատում է IPSC ընկերությունում՝ որպես գրասենյակի մենեջեր: Նա միացել է IPSC թիմին 2011թ.-ի նոյեմբերից՝ նախ որպես հեռախոսային ստուգման օպերատոր, այնուհետև՝ 2012թ. հունվարից՝ որպես գրասենյակի մենեջեր: Նունե Ազիզյանը պատասխանատու է IPSC-ի գրասենյակի ամենօրյա ադմինիստրատիվ և ինստիտուցիոնալ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև անձնակազմի կայուն աշխատանքային գործունեությունը իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար։ Նունեն նաև պատասխանատվություն է կրում բոլոր տիպի պայմանագրային աշխատակիցների հետ աշխատանքային իրավահարաբերությունների ձևակերպման գործառույթի համար։

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Նունե Ազիզյանն ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը Տնտեսագիտության բակալավրի աստիճանով (BA): Նունեն մասնակցել է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման եռօրյա դասընթացների:

Աշխատանքային փորձը

Նունեի աշխատանքային փորձը կազմում է 6 տարի՝ ներառյալ IPSC-ն: Նախքան IPSC-ն՝ Նունեն աշխատել է Ucom ընկերությունում՝ որպես հաճախորդների սպասարկման մասնագետ, MegaPantera ընկերությունում՝ որպես ներկայացուցիչ-խորհրդատու Բիլայնի գրասենյակներում, Յունիկոմպ ընկերության ներկայացուցիչ ցուցահանդես-էքսպոներին, ինչպես նաև զբաղվել է ապահովագրությամբ:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։