Կորպորատիվ քաղաքականության և կանոնակարգերի մշակում

2Հեղինակության կառավարման լավագույն գործիքը համակարգված մոտեցումն է՝ հաղորդակցության ռազմավարության և հաստատված կորպորատիվ քաղաքականության ու կանոնակարգերի միջոցով: Կորպորատիվ կանոնակարգերն անհրաժեշտ են, որովհետև

  1. Հանրային և մասնավոր սեկտորի խաղացողները չեն կարող միջոցներ և ժամանակ ներդնել, որպեսզի ամեն նոր միջադեպի կամ իրավիճակի համար կամայական կամ բոլորովին նոր մոտեցում կիրառվի: Ոչ կանոնակարգված և տարաբնույթ քայլերը շփոթության մեջ են գցում և կարող են ապակողմնորոշել շահագրգիռ կողմերին:
  2. Կանոնակարգերը հնարավորություն են տալիս բարեխիղճ և ազնիվ “խաղացողի” հեղինակություն ձեռք բերել՝ ի սկզբանե սահմանելով խաղի կանոնները և թույլատրելի սահմանները: Վերջինս ուղղված է ինչպես աշխատակիցներին և լայն հանրությանը, այնպես էլ գործընկերներին և մրցակիցներին:
  3. Կորպորատիվ կանոնակարգերը կառույցների կամ անհատի սոցիալական պատասխանատվության երաշխիքն են ինչպես ընկերության աշխատակիցների, այնպես էլ լայն հանրության առջև: Իսկ սոցիալական պատասխանատվությունը ժամանակի ուղղակի պահանջն է:
  4. Մեծ ընկերությունների կամ պետական կառույցների համար դժվար կամ անհնարին է լինում վերահսկել իրենց աշխատակիցների կորպորատիվ վարքագիծը, որն ուղղակիորեն ազդեցություն է գործում կառույցի հեղինակության վրա:

IPSC Communications-ը առաջարկում է կորպորատիվ քաղաքականության և կանոնակարգերի ամբողջական փաթեթ, որը ներառում է՝

  1. Մամուլի հետ հաղորդակցության քաղաքականություն:
  2. Սոցիալական մեդիա քաղաքականություն:
  3. Ներքին հաղորդակցման կանոնակարգ:
  4. Գաղտնիության պահպանման կանոնակարգ:
  5. Հաճախորդների սպասարկման կանոնակարգ:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։