QL Ինդեքս

Icons for website_QLԿյանքի որակի գործակցի չափումը  (Quality of Life Index (QL Index)) միջազգային պրակտիկայում ընդունված հետազոտություն է, որը իրականացվում է և՛ առանձին երկրի, և՛ միջազգային մակարդակներում:

2009-2010թթ.-ին IPSC ընկերության մասնագետները և անկախ փորձագետները մշակել են Կյանքի որակի գործակցի (Quality of Life Index (QL Index)) չափման գործիքակազմ Հայաստանում կյանքի որակի հետազոտության իրականացման համար:

Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ կյանքի որակի ինդեքսի հետազոտության միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրության արդյունքում առկա մեխանիզմների տեղայնացում և կիրառում է կատարվել, ինչը հնարավորություն է տալիս համեմատելու Հայաստանում կյանքի որակի ինդեքսն ըստ տարիների, այլ ոչ թե Հայաստանում կյանքի որակի ինդեքսը համեմատել այլ երկրներում առկա կյանքի որակի ինդեքսների հետ:

Սույն մեթոդաբանությունը հենվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական պատկերի վրա և թիրախավորում է հասարակության համար առավել կարևոր խնդիրները: Հաշվի են առնվում հետևյալ պարամետրերը`

  • Կենսապայմաններ,
  • Կրթություն,
  • Տնտեսական ակտիվություն,
  • Հոգեվիճակ,
  • Մարդու իրավունքներ,
  • Անվտանգություն,
  • Սոցիալական շարժունություն և այլն:

Հետազոտությունն անցկացվում է Երևանի 10 համայնքներում , ՀՀ 10 մարզերում  (21 քաղաքներ (ներառյալ բոլոր մարզկենտրոնները և 52 մեծ ու փոքր գյուղական համայնքներ):

Ինչպես մեր ընկերության կողմից իրականացվող բոլոր հետազոտություններում, Հայաստանում կյանքի որակի հետազոտության դեպքում ևս որակի ստուգումն իրականացվում է հինգ փուլերով՝

  • Հարցազրուցավարների աշխատանքի վերահսկվում դաշտային կորդինատորների կողմից,
  • Հարցազրուցավարների վերահսկում GPS սարքավորումներով,
  • Հարցաթերթերի որակի առաջնային ստուգում (հարցաթերթի տեխնիկական մոնիտորինգ, hարցաթերթի բովանդակային և տրամաբանական մոնիտորինգ),
  • Հեռախոսազանգով ստուգում,
  • Հետադարձ այցի միջոցով ստուգում:

IPSC ընկերության կողմից Հայաստանում կյանքի որակի հետազոտությունն իրականացվում է վերջին տարիների ընթացքում: Ընկերությունը միակն է ՀՀ-ում, որն իրականացրել է կյանքի որակի ինդեքսի ընկալումների հետազոտություն Հայաստանի Հանրապետությունում:

2013թ. իրականացվել է “Կյանքի որակի ինդեքսի ընկալումների հետազոտություն Հայաստանի Հանրապետությունում” ապրանքանիշի գրանցում և մեթոդաբանությունն ի պահ է հանձնվել “Հայ հեղինակ” ՍՊԸ-ին:

grey_line

Icons for website_ElectRA
Icons for website_GSI
Icons for website_QL
Icons for website_CNA
BCC Model
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։