Որակի ստուգում

5. Quality ControlԻրականացնու՞մ կամ պատվիրում ե՞ք հետազոտություն և ցանկանում ե՞ք վստահ լինել ստացվող տեղեկատվության ճշմարտացիության և որակի վրա:

IPSC-ն հավատացած է, որ ցանկացած հետազոտության արդյունքների վստահելիությունն առաջին հերթին կախված է հետազոտության մեթոդաբանության և ընթացակարգի հստակ սահմանումից, պահպանումից և խելամիտ վերահսկողությունից:

IPSC-ն մեծ տեղ է հատկացնում որակի ստուգմանն ու վերահսկմանը, այդ իսկ պատճառով ընկերությունում գործում է հատուկ բաժին, որը ստեղծված է վերահսկելու, ստուգելու և ապահովելու սոցիոլոգիական հետազոտությունների որակը, ստացված տվյալների ճշտությունն ու հավաստիությունը: Ավելին, ընկերության աշխատակիցների կողմից մշակվել է «Սոցիոլոգիական հետազոտության որակի վերահսկման և ստուգման աշխատանքների ուղեցույց», որտեղ մանրամասն նկարագրված է Որակի ստուգման մենեջերի, ինչպես նաև համակարգողների և նրանց ընտրության աշխատանքների ընթացակարգը:

Որակի ստուգումն ու վերահսկումն իրականացվում է բարդ համակարգով. տվյալները վերահսկվում են ինչպես դաշտային աշխատանքների ընթացքում (համակարգողների կողմից, որոնք ուղեկցում են դաշտային աշխատողներին), այնպես էլ տվյալների հավաքագրման և կոդավորման ժամանակ (հեռախոսային ստուգման օպերատորների և կոդավորում իրականացնող խմբի կողմից):

Որակական հետազոտությունների դեպքում որակի ստուգումն իրականացվում է ձայնագրությունների և վերծանումների համապատասխանության ստուգման միջոցով: Քանակական հետազոտությունների պարագայում որակի ստուգումն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

  • Զուգայցեր. Դաշտային յուրաքանչյուր օր համակարգողներն ուղեկցում են հարցազրուցավարներին և նշումներ կատարում նրանց սխալների ու թերությունների վերաբերյալ: Խնդիրների դեպքում համակարգողը համապատասխան ցուցումներ է տալիս հարցազրուցավարներին հարցազրույցի վարման և ընտրանքի վերաբերյալ: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում համակարգողները հաշվետվություն են ներկայացնում վերահսկված հարցազրուցավարների աշխատանքի վերաբերյալ:
  • Հետայցեր. Բոլոր հարցաթերթերի հավաքագրումից հետո ընտրվում է դրանց առնվազն 3 տոկոսը և ստուգման է ենթարկվում համակարգողների կողմից հարցաթերթի վրա նշված հասցեով հետայցերի միջոցով: Ստուգման են ենթարկվում անխտիր բոլոր հարցազրուցավարների լրացված հարցաթերթերը:
  • Հեռախոսազանգեր. Բոլոր հարցաթերթերի հավաքագրումից հետո ընտրվում է դրանց առնվազն 3 տոկոսը և ստուգման է ենթարկվում հեռախոսային օպերատորի կողմից` հարցաթերթի վրա նշված հեռախոսահամարներով: Ստուգման են ենթարկվում անխտիր բոլոր հարցազրուցավարների լրացրած հարցաթերթերը:
  • Լրացված հարցաշարերի առաջնային ստուգում. Առաջնային ստուգումը հիմնականում ուղղված է բովանդակային (պատասխանների համապատասխանություն/հակասություն, համակարգային սխալներ և այլն) և տեխնիկական (հարցաթերթի լրացվածություն, հարցազրուցավարի տվյալների, բնակարանի կոդի առկայություն և այլն) կողմերին:
  • Դաշտային աշխատանքների փուլում հարցազրուցավարների աշխատանքը վերահսկվում է նաև GPS Tracker սարքավորումների միջոցով, որոնք արձանագրում են հարցազրուցավարների անցած ուղին: Սարքավորումների արձանագրությունները հնարավորություն են տալիս ճշտելու, թե աշխատակիցները երբ և որտեղ են գտնվել:

grey_line

1. Opinion polls
2. Market research
3. Monitoring and Evaluation
4. Omnibus Research
5. Quality Control
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։