Հեղինակության կառավարման խորհրդատվություն

5Հաղորդակցության դասական դպրոցում ընդունված է ասել, որ հեղինակությունը նման է ծառի, որը տնկում ես, ջրում ու խնամում, որպեսզի տարիներ հետո կարողանաս հանգստանալ այդ ծառի խիտ սաղարթների հովին: Սակայն 2000-ականների սոցիալական մեդիա հեղափոխությունից հետո հեղինակության կառավարման ոլորտում “ծառի տակ նստելն ու հանգստանալը” դառնում է անիրական, քանի որ բրենդների, կառույցների և անհատների մասին սոցիալական ցանցերում ամեն օր միլիոնավոր կարծիքներ են շրջանառվում, երկար տարիների աշխատանքները մի օրում սևանում են կամ սխալ մեկնաբանվում: Հեղինակության կառավարումն այլևս ամենօրյա աշխատանք է, որն անհրաժեշտ է, որովհետև

  1. Մինչև ընտրություն կատարելը մարդիկ համացանցում որոնում են կառույցի/ծառայությունների մասին:
  2. Մարդիկ վստահում են ոչ թե պաշտոնական կայքերում և լրատվական պորտալներում ներկայացված հրապարակումներին, այլ սովորական մարդկանց կարծիքներին՝ հրապարակված սոցիալական ցանցերում, ֆորումներում և բլոգներում:
  3. Ընկերությունների և անհատների զգալի մասը ճգնաժամի և մերժումների են հանդիպում հեղինակության բացթողումների պատճառով:

IPSC Communications-ը առաջարկում է Հեղինակության կառավարման ամբողջական փաթեթ, որը ներառում է՝

  1. Կառույցի կամ անհատի հեղինակության մոնիտորինգ և գնահատում:
  2. Կառույցի կամ անհատի հեղինակության կառավարում սոցիալական ցանցերում և մեդիա դաշտում:
  3. Կառույցի կամ անհատի հեղինակությանը վնասող ֆայլերի և ինֆորմացիայի չեզոքացում:
  4. Հեղինակության բարելավմանը նպատող միջոցառումների և նախագծերի իրականացում:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։