Սամվել Մանուկյան

Վերլուծաբան

E-mail | LinkedIn | Twitter

Samvel ManukyanԱշխատանքն ընկերությունում

Սամվել Մանուկյանն աշխատում է IPSC ընկերությունում 2011թ.-ից՝ որպես վերլուծաբան: Սամվել Մանուկյանը պատասխանատու է IPSC ընկերության կողմից իրականացվող հետազոտական ծրագրերի արդյունքների վերլուծության համար:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

1979թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ Կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտությամբ: Միաժամանակ, 1977թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Հասարակական մասնագիտություների ֆակուլտետը՝ Ինֆորմատիկա և Տեխնիկական թարգմանություն (անգլերեն) մասնագիտությամբ: 2010թ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գործոնային վերլուծության կիրառելիության ընդլայնումը որպես սոցիոլոգիական կանխատեսման ռեգրեսիոն մոդելների զարգացման եղանակ» թեզը և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչում՝ «Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդիկա» մասնագիտությամբ:

 Աշխատանքային փորձը

1979-1990թ. ընդմիջումներով աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» և «Ավտոմատիկա և տելեմեխանիկա» ամբիոններում: Դասավանդել է «Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում», «Մաթեմատիկական ծրագրավորում», «Կիրառական մաթեմատիկա» և «Ավտոմատ կառավարման տեսություն»:

2004-2011թթ. ընդգրկվել է Օքսֆամ ՄԲ Հայաստանյան գրասենյակի գործունեությունում՝ որպես մոնիտորինգի ու գնահատման փորձագետ՝ իրականացնելով ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ազդեցության համալիր և շարունակական գնահատումներ Հայաստանի գյուղական բնակավայրերում՝ առաջնային առողջապահության, կրթության, գյուղատնտեսության և գյուղական բարեկեցության ոլորտներում:

2004-2008թթ. ընթացքում ընդգրկվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների «Տվյալների նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի փորձագիտական խմբերում՝ որպես ընտրանքի նախագծման և տվյալների արխիվավորման փորձագետ:

2002-2014թթ.-ին, որպես մոնիտորինգի և գնահատման փորձագետ, ընդրկվել է ՀՀ պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների մի շարք ծրագրերում, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության, Առողջապահության, Կրթության նախարարություններում, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի, IFES-ի և USAID-ի տարբեր ծրագրերում: Մասնավորապես, մասնակցել է «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում»՝ որպես մեթոդաբանական խմբի փորձագետ, համահեղինակ է «ՀՀ Առողջապահական համակարգի գործունեության գնահատման» բոլոր հինգ՝ 2007, 2009, 2012, 2013 և 2014թթ., ինչպես նաև ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության 2009, 2010 և 2011թթ. միջոցառումների իրականացման մոնիտորինգի ու գնահատման զեկույցների:

Հասարակական ակտիվություն և հրապարակումեր

Գիտա-կիրառական աշխատանքներ է կատարել Արհեստական բանականության և ռոբոտոտեխնիկայի բնագավառում: Այդ բնագավառում անցել է գիտական վերապատրաստում ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Կառավարման պրոբլեմների ինստիտուտում (Մոսկվա) և ունի 6 գիտական հրապարակումներ:

Զբաղվել է քաղաքագիտական, սոցիալ-տնտեսական և սոցիոլոգիական հետազոտություններում մաթեմատիկական մոդելավորմամբ:

Նախագծել և իրականացրել է տասնյակ սոցիոլոգիական հետազոտություններ՝ սոցիոլոգիայի, քաղաքագիտության և սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Հեղինակ է 23 մենագրություն, 22 համահեղինակային գիտական հրատարակության, 29 գիտական հոդվածի և 60 հետազոտական զեկույցի՝ սոցիոլոգիայի, քաղաքագիտության և սոցիալ-տնտեսական ոլորտներում:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։