Շուշան Հարությունյան

Հաղորդակցության Տնօրեն

E-mail | LinkedIn | Twitter

Shushan HarutyunyanԱշխատանքը ընկերությունում

Շուշան Հարությունյանը IPSC ընկերության Հաղորդակցության Տնօրենն է, ով պատասխանատու է IPSC Հաղորդակցության բաժնի գործունեության համար: Շուշանը IPSC թիմին միացել է 2014թ սեպտեմբերից, և մասնագիտական ծառայություններ է մատուցում ընկերության պատվիրատուներին Հաղորդակցության ռազմավարության մշակման, Փոփոխությունների կառավարման, Հեղինակության կառավարման, Արշավների կազմակերպման և Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության ոլորտներում:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Շուշան Հարությունյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանը՝ Լրագրության բակալավրի աստիճանով (BA) և Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանը՝ Հաղորդակցության Անտրոպոլոգիայի Մագիստրոսի աստիճանով (MA):

Շուշանը մասնակցել է բազմաթիվ միջազգային ամառային դպրոցների և որակավորման դասընթացների՝ կազմակերպված Պրահայի Չարլզ համալսարանի, Լոնդոնի Ռոյթերզ գործակալության, Նյու Յորքի Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ), Լիտվայի հանրային կապերի ասոցացիայի կողմից:

Շուշանը որակավորված կառավարման խորհրդատու է (CMC որակավորում) և ուսուցանող (ToT որակավորում),  նաև հանդիսանում է մի շարք մրցանակների՝ այդ թվում Բրիտանական խորհրդի և ԵԱՀԿ կողմից շնորհվող ՆԱ-ՆԵ լրագրողական մրցանակի և AGBU գերազանցության կրթաթոշակի դափնեկիր:

Աշխատանքային փորձը

Շուշան Հարությունյանի աշխատանքային փորձը կազմում է մոտ 10 տարի՝ ներառյալ աշխատանքը IPSC ընկերությունում: Նա աշխատել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներում՝ որպես գլխավոր խմբագիր, սյունակագիր, լրագրող և մեկնաբան: Մասնավորապես խմբագրել է Forbes Հայաստան, Cosmopolitan Հայաստան ամսագրերը, Հայաստանի զրուցակից շաբաթաթերթը, սյունակ է վարել Արևելյան Եվրոպայի երկրների մասին Վարշավայի NewsWeek շաբաթաթերթում, թղթակցել է National Geographic Traveler ամսագրին, ինչպես նաև թղթակցել է hetq.am-ին և աշխատել Ա1+ հեռուստաընկերությունում՝ որպես մեկնաբան:

Շուշանը աշխատել է մի շարք մեդիա և հաղորդակցության ծրագրերում, այդ թվում որպես ստրասբուրգյան ENP FLEG ծրագրի բնապահպանական լրագրության նախագծի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Երևան-Ստամբուլ լրագրողական նախագծի ղեկավար:

Հասարակական ակտիվություն և հրապարակումեր

Շուշանը որպես հրավիրյալ դասախոս և խոսնակ ելույթ է ունեցել տարբեր կոնֆերանսների և միջոցառումների, որոնցից հատկանշական են Կյանքի և Անձնական կյանքի գաղտնիության թեմայով ելույթը Unesco-ի էթիկայի և իրավունքի կենտրոնում 2014-ին, §Արդիականության անտրոպոլոգիա¦ թեմայով զեկույցը Վիեննայում 2013-ին, Վաշինգթոնյան ՛՛Imagine՛՛ կենտրոնում §Սոցիալական մեդիա գործիքները խաղաղության համար¦ թեմայով զեկույցը 2012-ին և նույնական թեմայով ելույթը Հռոմում 2011-ին, ինչպես նաև §Երիտասարդական արշավներ օնլայն հաղորդակցությունը¦ թեմայով զեկույցը Տալինում 2010-ին:

Շուշանը եղել է ESU-Եվրոպական ուսանողական միություն 17-րդ միջազգային կոնվենցիայի Հայաստանի պատվիրակության ղեկավարը Պրահայում, ինչպես նաև ընտրվել է ներկայացնելու Հայաստանը 4 տարին մեկ կազմակերպվող AWID միջազգային ֆորումում Ստամբուլում (Իրավունքի և զարգացման Կանանց միջազգային համաժողով): Շուշանը հրավիրվել է նաև ելույթ ունենալու TEDx Yerevan 2011-ին նրա ելույթը կրել է §Չկա լրագրություն, չկան խնդիրներ¦ վերնագիրը:

Շուշանի հասարակական գործունեությունը ներառում է հանրային դասախոսությունների շարք ՀՀ բոլոր մարզկենտրոնների երիտասարդական ակումբներում (Երիտասարդ առաջնորդների դպրոցի և ՀՀ Սպորտի ու երիտասարդության նախարարության կազմակարեպմամբ), հանրային դասախոսություններ Հայաստանի ԵՊՀ, Ռուս-հայկական (Սլավոնական) և Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաև բարեգործական ֆոտո և գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպում կոմերցիոն ընկերությունների և պատկերասրահների հետ:

Շուշանը 100-ից ավելի մասնագիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է, ինչպես նաև հանդիսանում է Sudies in Biopolitics (Budapest 2013) գրքի համահեղինակ:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։