Տաթևիկ Ջհանյան

Դաշտ. աշխատանքների մենեջեր

E-mail | LinkedIn | Twitter

Tatev JhanyanԱշխատանքը ընկերությունում

Տաթևիկ Ջհանյանը աշխատում է IPSC ընկերությունում որպես Դաշտային աշխատանքների մենեջեր: Նա միացել է IPSC-ին 2010 թվականի նոյեմբերին  որպես կոդավորող: 2013 թվականի հոկտեմբերից ստանձնել է դաշտային աշխատանքների մենեջերի պաշտոնը: Տաթևիկը պատասխանատու է ընկերության քանակական հետազոտությունների դաշտային աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:

Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը

Տաթևիկ Ջհանյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Փիլսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության  ֆակուլտետի Սոցիոլոգիայի բաժինը բակալավրի կոչումով, անյուհետև նույն ֆակուլտետում ստացել է  մագիստրոսի կոչում կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձը

Տաթևիկի աշխատանքային փորձը կազմում է մոտ 9 տարի, ներառյան IPSC ընկերությունում:

Նա մոտ 2 տարի աշխատել է ՌԴ Մոսկվա քաղաքում ”ԱԼՏ” ՍՊԸ-ում որպես գրասենյակի մենեջեր:

4 տարի աշխատել է Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնում որպես դասախոս: Այդ տարիների ընթացքում դասախոսություններ է կարդացել սոցիոլոգիայի մի շարք մասնագիտական  առարկաներից /Հաղորդակցությունների սոցիոլոգիա, Մշակույթի սոցիոլոգիա, Կրթության սոցիոլոգիա, Շեղովող վարքի սոցիոլոգիա, Գենդերային տեսություններ/:

Հասարակական ակտիվություն և հրապարակումներ

Տաթևիկ Ջհանյանը մասնակցել է գիտական կոնֆերանսների՝ որտեղ հանդես է եկել ԶԼՄ-ներում հաշմանդամների հիմնահարցերի լուսաբանման առանձնահատկությունների, նորաձևության, որպես զանգվածային մշակույթի բաղադրիչի ընկալման մասին ելույթներով: Տաթևիկը մի քանի գիտական հոդվածների հեղինակ է:

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։