Դասընթացներ

6IPSC ընկերության մասնագետների կողմից կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ հանրային կարծիքի հետազոտության, տվյալների և վիճակագրության հետ աշխատանքի, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության կազմման և իրականացման ոլորտներում:

Որպես ոլորտի առաջատար ընկերություն՝ IPSC-ն պատրաստակամություն է հայտնում ոչ միայն ծառայություններ մատուցել շահագրգիռ անձնանց և կառույցների, այլև իր գիտելիքներն ու հմտությունները ներդնել՝ նպաստելով հանրային կարծիքի ուսումնասիրության և հաղորդակցության ոլոտների զարգացմանն ու առաջընթացին:

Տարբեր կառույցների հետազոտական և մարքեթինգի կամ հանրային կապերի բաժինների մասնագետների վերապատրաստման դասընթացներն անցկացվում են IPSC ընկերության Հետազոտությունների և Հաղորդակցության բաժինների կողմից:

Դասընթացներ IPSC ընկերության Հետազոտական բաժնում

IPSC ընկերությունը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում ինչպես սեփական հետազոտությունների մեկնարկից առաջ, այնպես էլ այլ ընկերությունների կողմից իրականացվող սոցիոլոգիական հետազոտությունների համար:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Սոցիոլոգիական կամ մարքեթինգային հետազոտություն իրականացնող ընկերությունների աշխատակիցները կարող են մասնագիտական վերապատրաստում անցնել IPSC ընկերության Հետազոտական բաժնում:

Ընկերությունը վերապատրաստում է հետևյալ մասնագետների`

  • Հարցազրուցավարներ,
  • Համակարգողներ,
  • Կոդավորողներ,
  • Մուտքագրողներ:

Ի՞նչ ակնկալել

Վերապատրաստման ժամանակ հարցազրուցավարներին և համակարգողներին ներկայացվում է հարցազրույց անցկացնելու, հարցաթերթ լրացնելու տեխնիկան, ընտրանքի տեսակները: Բացի այդ, համակարգողներին ներկայացվում է զուգայցերի և հետայցերի տրամաբանությունը և տեխնիկան, դաշտում աշխատանքների ընթացակարգը, աշխատանքային նյութերը, հարցազրուցավարների գնահատման տեխնիկան և որակի ստուգումը:

Կոդավորողներին ներկայացվում են հարցերի տիպերը, սոցիոլոգիական հարցաթերթի տրամաբանությունը և տվյալների կոդավորման տեխնիկան:

Մուտքագրողներին ներկայացվում է սոցիոլոգիական հարցաթերթի տրամաբանությունը, SPSS ծրագրի հիմնական առանձնահատկությունները (որակի ստուգում և սխալների շարքի վերահսկում) և տվյալների արագ մուտքագրման տեխնիկան:

Դասընթացներ IPSC ընկերության Հաղորդակցության բաժնում

IPSC Հաղորդակցության բաժինը անցկացնում է թրեյնինգներ և վերապատրաստման ծրագրեր է իրականացում հաղորդակցության ոլորտի մասնագետների համար: Ծրագրում ներառված հաղորդակցության ողջ գործիքակազմը և կիրառելի խորհուրդները կոչված են օգնելու ոլորտի մասնագետներին ավելի արդյունավետ ռազմավարական հաղորդակցություն իրականացնել:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Հաղորդակցության դասընթացները նախատեսված են ընկերությունների, պետական կառույցների, ՀԿ-ների արդեն փորձառություն ունեցող մասնագետների՝ մասնավորապես հանրային կապերի պատասխանատուների, մեդիա տեքստերի և մեդիայի հետ աշխատանքի մասնագետների, սոցիալական մեդիայի մասնագետների, ինչպես նաև ընկերությունների կամ կառույցների հեղինակության կառավարման, ղեկավարների հաղորդակցության գծով խորհրդականների և արշավների պատասխանատուների համար:

Ի՞նչ ակնկալել

Դասընթացի մասնակիցներին ներկայացվում է հաղորդակցության ոլորտի նոր զարգացումներն ու միտումները, տվյալների հետ աշխատանքն ու մոտեցումները, թիրախային խմբերի հետ հաղորդակցության ապահովման գործիքակազմը, արդյունավետ սոցիալական մեդիաակտիվության սկզբունքները, հաղորդակցական տեքստերի տրամաբանությունն ու կառուցվածքը, վիզուալ հաղորդակցության սկզբունքները, կորպորատիվ կանոնակարգերն ու էթիկայի սկզբունքները: Դասընթացն ինտերակտիվ է և  ներառում է նաև գործնական խնդիրների քննարկում և համապատասխան լուծումների ներկայացում:

grey_line

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։