Նորություններ

Ծառայություններ

Սկսած 2006թ-ից IPSC-ն իր գործընկերներին տրամադրում է Հետազոտական եվ Խորհրդատվական ծառայություններ՝ իր աշխատանքի հենքում ունենալով ճշգրիտ տվյալներ, ինչը, Ընկերության համոզմամբ, բոլոր ոլորտներում հաջողության եվ առաջընթացի նախապայմանն է:

icon1

Կարծիքի ուսումնասիրություն

Ցանկանում ե՞ք տեղեկանալ Ձեր, Ձեր ընկերության արտադրանքի և Ձեր մրցակիցների վերաբերյալ հանրության գնահատականին:Ձեզ հետաքրքրո՞ւմ է հանրության վերաբերմունքը ձեր ոլորտին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ: IPSC-ն կարճ ժամանակում կտրամադրի Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: IPSC-ն հանրային կարծիքի ուսումնասիրությունններ իրականացնելիս հիմնվում է գիտականորեն հիմնավորված և միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդաբանության վրա:  Ավելին ->

icon2

Շուկայի ուսումնասիրություն

Ցանկանում եք պարզել շուկայում Ձեր իրական կշիռն ու դիրքը: Մտադիր եք զարգացնելու Ձեր բիզնես այս կամ այն ուղղությամբ: IPSC ընկերությունը իրականացնում է մարկետինգային հետազոտություններ, որի տվյալների հիման վրա Դուք կարող եք առավելագույն ճշգրտությամբ պարզել Ձեր թերություններն ու առավելությունները և համապատասխան ռազմավարությամբ առավելության հասնել Ձեր մրցակիցների նպատմամբ: Մարկետինգային հետազոտությունների հիման վրա IPSC ընկերության  Ավելին ->

icon3

Մոնիտորինգ և գնահատում

Ձեր համայնքի/քաղաքի/ոլորտի բարելավմանն ուղղված ծրագի՞ր եք նախաձեռնում և ցանկանում ե՞ք հասկանալ ներկա իրավիճակը: Ցանկանում ե՞ք նաև գնահատել իրականացվող ծրագրի արդյունավետությունը: IPSC ընկերության Մոնիտորինգի և գնահատման հետազոտությունները համակարգված և ֆիքսված ժամկետում ուսումնասիրվում և հավաքագրվում են տեղեկատվություն հասարակության որևէ կոնկրետ ոլորտում կամ ինչ-որ ծրագրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ավելին ->

icon4

Օմնիբուս հետազոտություն

Ձեր ընկերությանը/կազմակերպությանը հետաքրքրում է ընդամենը մի քանի հա՞րց Ձեր ընկերության արտադրանքի կամ ծառայության վերաբերյալ և չե՞ք ցանկանում առանձին հետազոտություն պատվիրել։ Ցանկանում ե՞ք կարճ ժամանակահատվածում ստանալ որակյալ և մատչելի տեղեկություններ Ձեր ընկերության և/կամ Ձեր մրցակիցների վերաբերյալ։ IPSC ընկերության Օմնիբուսը մարքեթինգային քանակական հետազոտության ձև է, որի մեջ կարող են ներառվել տարբեր ոլորտներին առնչվող Ավելին ->

icon5

Որակի ստուգում

Իրականացնու՞մ կամ պատվիրում ե՞ք հետազոտություն և ցանկանում ե՞ք վստահ լինել ստացվող տեղեկատվության ճշմարտացիության և որակի վրա։ IPSC-ն հավատացած է, որ ցանկացած հետազոտության արդյունքների վստահելիությունն առաջին հերթին կախված է հետազոտության մեթոդաբանության և ընթացակարգի հստակ սահմանումից, պահպանումից և խելամիտ վերահսկողությունից: IPSC-ն մեծ տեղ է հատկացնում որակի ստուգմանն ու վերահսկմանը, այդ իսկ պատճառով ընկերությունում Ավելին ->

1. Communications-strategy-development

Հաղորդակցության ռազմավարությունների մշակում

Ամեն ինչ հաղորդակցություն է. հանրային, թե մասնավոր սեկտորների, անհատների թե կորպորացիաների կողմից “ասված” ամեն բառը, անգամ լռությունը հաղորդակցություն է: Ընկերությունները կարող են թանկ վճարել սխալ հաղորդակցության կամ առհասարակ հաղորդակցության բացակայության համար, քանի որ. 1․ Շուկան սահմաններ ունի, և լավագույն գնային առաջարկը կամ ռացիոնալ հնարավորությունը կարող է որպես մրցակցային առավելություն դիտարկվել միայն կարճաժամկետ հեռանկարում: Ավելին ->

2. Policy writing and Implementation

Կորպորատիվ քաղաքականության մշակում և ներդրում

Հեղինակության կառավարման լավագույն գործիքը համակարգված մոտեցումն է հաղորդակցության ռազմավարության և հաստատված կորպորատիվ քաղաքականության ու կանոնակարգերի միջոցով: Կորպորատիվ կանոնակարգերն անհրաժեշտ են, որովհետև․ 1․ Հանրային և մասնավոր սեկտորի խաղացողները չեն կարող միջոցներ և ժամանակ ներդնել, որպեսզի ամեն նոր միջադեպի կամ իրավիճակի համար կամայական կամ բոլորովին նոր մոտեցում կիրառվի: Ոչ կանոնակարգված և Ավելին ->

3. Change Management Consulting

Փոփոխությունների կառավարման խորհրդատվություն

Ցանկացած փոփոխություն՝ դրական, թե բացասական, ասոցացվում է կորստի հետ: Մարդիկ, ովքեր դժգոհում են կառավարությունից, դժկամությամբ են ընդունում իրենց կողմից ընտրած նոր կառավարության ցանկացած նախաձեռնություն: Մարդիկ, ովքեր փափագում են իրենց բիզնես-ղեկավարի հեռացումը, նոր՝ իրենց կողմից համակրելի ղեկավարին բավականաչափ ազդեցիկ չեն համարում: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրում են փոքր բնակարանում՝ մեծ տան երազանքով, նոր տուն ձեռք բերելուց հետո Ավելին ->

4. CSR Consulting

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խորհրդատվություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն այլևս բարի կամքի դրսևորում չէ: Այն անհրաժեշտություն է: Բիզնեսները այսօր գործում են մի միջավայրում, որը բնապահպանական և սոցիալական կտրուկ փոփոխությունների է ենթարկում ամեն օր: Հետևաբար, բիզնեսը չի կարող համարվել առաջադեմ, եթե այն չի կիսում սեփական միջավայրի բարելավման պատասխանատվությունը: ԿՍՊ-ն անհրաժեշտ է, որովհետև. 1. ԿՍՊ-ի ներդրումը ապահովվում է ընկերության կամ կառույցի Ավելին ->

5. Reputation Management Consulting

Հեղինակության կառավարման խորհրդատվություն

Հաղորդակցության դասական դպրոցում ընդունված է ասել, որ հեղինակությունը նման է ծառի, որը տնկում ես, ջրում ու խնամում, որպեսզի տարիներ հետո կարողանաս հանգստանալ այդ ծառի խիտ սաղարթների հովին: Սակայն 2000-ականների սոցիալական մեդիա հեղափոխությունից հետո հեղինակության կառավարման ոլորտում “ծառի տակ նստելն ու հանգստանալն” դառնում է անիրական, քանի որ բրենդների, կառույցների և անհատների մասին սոցիալական ցանցերում ամեն օր միլիոնավոր Ավելին ->

 

PR

Հանրային հարաբերությունների (PR) խորհրդատվություն

Հանրային հարաբերությունները տեղեկատվության փոխանակում է հանրության, սպառողների, աշխատակիցների կամ այլ թիրախային խմբերի միջև այնպես, որ նշյալ խմբերը որոշակի շահեկան կարծիք և պատկերացում ունենա կառույցի, վերջինիս հեղինակության, ծառայությունների և կատարած աշխատանքի հանդեպ: «Հարցը այն չէ, թե ինչին ես նայում, հարցն այն է, թե ինչ ես տեսնում», իսկ  «տեսնելու» դաշտն ապահովելու համար պատասխանատու են հանրային հարաբերությունների Ավելին ->

Հիմնական Աշխատակազմ

IPSC ընկերության 120+ աշխատակիցները բարձր որակավորմամբ եվ հարուստ փորձով մասնագետներ են, ովքեր հեղինակել են բազմաթիվ նորարարական մեթոդներ հանրային կարծիքի եվ հանրային տրամադրության ճշգրիտ չափման եվ վերլուծության ոլորտներում: Հաջորդիվ ներկայացված է Ընկերության կառավարչական եվ ադմինիստրատիվ թիմը:

Հետազոտություններ

IPSC ընկերությունը տարեկան ավելի քան 3,000 էջ հետազոտական նյութեր եվ զեկույցներ է պատրաստում՝ պետական կառավարման, հասարակական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, վաճառքների, սպասարկման, ինչպես նաեվ կրթական ու առողջապահական ոլորտներում: Հետազոտությունների միայն 5%-ն են հանրայնացման ենթակա՝ պատվիրատուների հետ համաձայնությամբ եվ հանրային հետաքրքրությամբ պայմանավորված:

 

Պատվիրատուներ

contact

office@ipsc.am

Ազատության 27, Երազ Բիզնես Կենտրոն, Երևան

  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2015 IPSC. All Rights Reserved. Concept, design& development by IPSC Communications