Նորություններ

Ս․թ․ մարտի 3-ին IPSC ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը ՀՀ բնապահպանության նախարարությունում ներկայացրել է «Կենսաբազմազանության վերաբերյալ KAP (գիտելիք, վերաբերմունք, փորձառություն)» հետազոտության մեթոդիկան և արդյունքների նախնական ամփոփված տվյալները: Հետազոտությունն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ և կոչված է բացահայտելու ՀՀ քաղաքացիների հետաքրքրվածությունը կենսաբազմազանության և դրա պահպանման նկատմամբ: Կարդալ ավելին
Ս.թ. դեկտեմբերի 17-ին IPSC ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը և ընկերության վերլուծաբան Լիլիթ Նահապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացրել են ԼՂՀ-ում անցկացված հանրային հարցումների 2015 և 2016 թթ.-ի համեմատական արդյունքները: Հետազոտությունը ներկայացնում է ԼՂՀ բնակչության մոտեցումը ԼՂՀ հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև հանրային տրամադրությունը սոցիալական բարեկեցության, արտագաղթի և կենսական կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի մասին: Կարդալ ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, IPSC ընկերության Հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և փորձագետ Ջինա Սարգիզովան Մեդիա կենտրոնում ներկայացրեցին «Տղամարդիկ և գենդերային հիմնախնդիրները Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալները և վերջինիս արդյունքում ստացված հիմնական բացահայտումները: Հասմիկ Առաքելյանը ներկայացրեց հետազոտության մեթոդաբանության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև որոշակի առանձնահատկություններ՝ կապված տվյալների հավաքագրման գործընթացի հետ: Կարդալ ավելին
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԼՂՀ-ՈՒՄ 2015-16ԹԹ․ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Ս․ թ․ նոյեմբերի 18-ին IPSC ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված հարցումների արդյունքները։  Հետազոտության մեջ ներկայացված է ԼՂՀ բնակչության սոցիալ-ժողովրդագրական պատկերը, սոցիալ-քաղաքական ակտիվությունը, իշխանությունների գործունեության վերաբերյալ բնակչության գնահատականներն ու ակնկալիքները: Կարդալ ավելին
Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները: Տարբեր երկրներ միմյանց հետ համեմատելիս հաճախ օգտագործում են «բնակչության կենսամակարդակ» կամ «կյանքի որակ» հասկացությունները: Դրանք միմյանցից տարբերվում են: Կարդալ ավելին
Մեդիամաքսը եւ «Այ Փի Էս Սի» Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) շարունակում են հոդվածների շարքը, որոնցում ներկայացնում են Հայաստանում որոշ սոցհարցումների հետաքրքիր, իսկ երբեմն՝ անսպասելի արդյունքները: Կարդալ ավելին
Երեկ՝ հունիսի 2-ին, IPSC ընկերության 10 հարցազրուցավարներ մրցել են մինի ֆուտբոլի խաղում: 5-ական մասնակիցներից բաղկացած «Տավուշ» և «Սյունիք» թիմերից այս անգամ 4-3 հաշվով հաղթանակ է տարել «Սյունիքը»: Խաղի մրցավարի պատասխանատու դերը ստանձնել է IPSC ընկերության  հավաքագրման մասնագետ Մարիամ Գևորգյանը, ում խոսքով, երկու թիմերը ցուցադրել են հիանալի խաղ և պայքարը բավականին թեժ է եղել: «Մեր թիմը, ցավոք, պարտվեց, սակայն, կարծում եմ, դեռ հնարավորություն կունենանք արդարությունը վերականգնելու: Իսկ, եթե ավելի լուրջ, ապա մենք՝ IPSC հարցազրուցավարներս, մեկ ուժեղ թիմ ենք և միշտ հաղթում ենք»,- ասել է Վրույր Կոստանյանը, ով IPSC ընկերության հարցազրուցավար է 2011թ.-ից և մասնակցել է մոտ 40 հետազոտությունների: Նշենք, որ թիմերի անունները […] Կարդալ ավելին
Մայիսի 5-ին IPSC ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Աշխատանքի միջազգային կազմակերպության գործակալության հրավերով, ուսումնական այցի շրջանակում Ղրղզստանից Հայաստան ժամանած կրթության ոլորտի 10 փորձագետների ներկայացրեց «Միջին մասնագիտական պետական  ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կարիքների գնահատման» հետազոտության արդյունքները: Հետազոտության արդյունքների ներկայացմամբ IPSC ընկերության վերլուծաբան Լիլիթ Նահապետյանը տեղեկացրեց քննարկման մասնակիցներին, թե Հայաստանում ինչպես են գործում քոլեջների կառավարման խորհուրդները մարզերում ու մայրաքաղաք Երևանում: Միաժամանակ ներկայացվեցին հետազոտության արդյունքում դուրս բերված հնարավոր ռիսկերն ու թերացումները, որոնք կարող են հաշվի առնել Ղրղզստանից այցելած փորձագետներն այն դեպքում, եթե իրենց երկրում ևս կիրառեն կառավարման խորհուրդների նույն մոդելը: Քննարկման մասնակիցների և հյուրերի համար հատկապես հետաքրքիր էր, թե ինչպես են քոլեջների կառավարման խորհուրդները […] Կարդալ ավելին
Մայիսի 2-ին IPSC ընկերությունում իր մասնագիտական պրակտիկան ավարտեց ուսանողների հերթական խումբը, ովքեր 6 շաբաթների ընթացքում ընկերության հետազոտության բաժնի մասնագետների օգնությամբ յուրացրեցին պրակտիկ գիտելիքներ  սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման բոլոր փուլերի մասին՝ սկսած հետազոտության ծրագիր մշակելուց, հետազոտության գործիք կազմելուց, դաշտային աշխատանքներ իրականացնելուց մինչև տվյալների մշակում՝ կոդավորում, բազայի ստեղծում, մուտքագրում և վերլուծություն: Պրակտիկայի վերջին օրը, ամփոփելով կատարված աշխատանքը, IPSC ընկերության վիճակագիր Սաթենիկ Կարապետյանը ուսանողներին նաև ներկայացրեց որոշ տեղեկություններ սոցիոլոգիական հետազոտությունների ընտրանքի, այս թեմայի շուրջ հիմնական հասկացությունների և ընտրանքի տեսակների մասին: Ուսանողները շնորհակալություն հայտնեցին պրակտիկայի անմիջական ղեկավար, IPSC ընկերության դաշտային աշխատանքների մենեջեր Տաթևիկ Ջհանյանին և ընկերության մյուս մասնագետներին համատեղ աշխատանքի և գիտելիքն ու փորձը կիսելու պատրաստակամության […] Կարդալ ավելին
IPSC ընկերության մեդիա մենեջեր Լիլիթ Հակոբյանը խոսում է Հայաստանում PR ոլորտի հաջողությունների և ձախողումների մասին Շանթ TV-ի առավոտյան ռեպորտաժի շրջանակում: Մանրամասն տեսանյութում՝ Կարդալ ավելին
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։