Մամլո հաղորդագրություններ

Ս․թ․ մայիսի 8-ին ՍիվիլՆեթը հրապարակել է «Քո գրպանից՝ կառավարության արդյունավետությունը չափելուն» վերնագրով տեսանյութ, որում անդրադարձել է ՀՀ Կառավարության գնումներին և դրանց արդյունավետությանը, ինչը ընդունելի մոտեցում է՝ հանրության առաջ պետական մարմինների գործողությունների հաշվետվողականության համատեքստում։ Սակայն տեսանյութում ՍիվիլՆեթը ներկայացրել է IPSC մասնավոր ընկերությանը որպես հրապարակման երրորդ կողմ՝ ուղղորդելով հանրությանը IPSC-ի գործունեությունը ընկալել որոշակի լույսի ներքո: ՍիվիլՆեթը, մասնավորապես, ներկայացրել է ընկերության չմշակված հետազոտական տվյալները (raw data) որպես վիճակագրական նյութ և ընկերության դիրքորոշում, ընկերության տասնյակ պատվիրատուներից առանձնացրել և թվարկել է միայն պետական սեկտորի կառույցները։ Ի թիվս մասնակի ինֆորմացիայի ներկայացման միջոցով հանրությանը մոլորեցնելու այլ հնարքների, ՍիվիլՆեթը նաև անհարկի համեմատություններ է կատարել հանրային կարծիքի ուսումնասիրության և […] Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկու երրորդը այն համոզմունքն ունի, որ Եվրոպական միությունը կարևոր կառույց է Հայաստանի համար, և որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի վերջինիս հետ: Սա ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Եվրոպական հարևանության Բարոմետր” ծրագրի՝գարուն 2014-ի հիմնական բացահայտումներից էր,որի հարցումները Հայաստանում իրականացվել է “Այ Փի Էս Սի” Ընկերության կողմից: Կարդալ ավելին
Դեկտեմբերի 11-ին և 12-ին «Հրապարակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերում հայտնվել են հոդվածներ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և Սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի գործունեության վերաբերյալ, որոնցում տեղ գտած տվյալները չեն համապաստասխանում իրականությանը: Կարդալ ավելին
Քոլեջների շրջանավարտների 55 տոկոսն աշխատանք է գտնում ավարտելուց հետո, սակայն աշխատանք որոնելու միջին ժամկետը 6 ամիս է
2013թ.-ի հուլիսի 2-ին Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի «Ձմեռային պարտեզ» սրահում ներկայացվեց «Աշխատաշուկայում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ.-ի շրջանավարտների ներգրավածության մասին» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Կարդալ ավելին
Քարոզարշավի ավարտին ընդառաջ՝ ընտրողներն ավելի մեծ հավատ են ցուցաբերում ընտրությունների նկատմամբ. Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, միեւնույն ժամանակ Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է Կարդալ ավելին
2013թ.-ի փետրվարի 5-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ, www.wciom.ru) գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը ներկայացրեց Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները: Հետազոտության դաշտային աշխատանքները, որակի ստուգումն ու տվյալների մշակումն իրականացվել է «Այ Փի Էս Սի»-ի կողմից: Արդյունքները վեր է լուծել Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը: Հարցումն իրականացվել է 2013թ.-ի հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվել է 1,624 մարդ: Վիճակագրական սխալը չի գերազանցում 2,5%-ը: Կարդալ ավելին
Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ
Այսօր 2013թ.-ի հունվարի 25-ին TNS opinion-ը ներկայացրեց «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին: 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Կարդալ ավելին
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։