Հետազոտություններ

Հարցումները պատվիրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Արտաքին Գործերի Նախարարության կողմից և իրականացվել են հայաստանյան IPSC ընկերության կողմից։ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը միջազգային տեղեկատվական գործընկերն է։ ԼՂՀ հարցումներն անցկացվել են Ստեփանակերտում, բոլոր 7 շրջկենտրոններում և թվով 43 մեծ և փոքր գյուղերում: Մասնակցել են 1080 բնակիչներ գրեթե բոլոր տարիքային խմբերից՝ 18-ից 61 տարեկան: Հարցումներն անցկացվել են 2015թ.-ի մարտ և 2016թ.-ի հուլիս ամիսներին: Կարդալ ավելին
Հարցումներ ԼՂՀ-ում 2015-16թթ․ համեմատական արդյունքներ, Նոյեմբեր 2016
Այս հարցումները նախաձեռնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Արտաքին Գործերի Նախարարության կողմից և իրականացվել և վերլուծվել են հայաստանյան «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ (IPSC) ընկերության կողմից։ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը միջազգային տեղեկատվական գործընկերն է։ Առաջին հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2015թ․ մարտին։ Երկրորդ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2016թ․ հուլիսին։ Կարդալ ավելին
TNS opinion-ի  հետազոտությունն իրականացվել է 2013թ.-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում տեղի իր հայկական գործընկերոջ՝ «Այ Փի Էս Սի»-ի հետ համատեղ: Հարցումը պատվիրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը (www.EuFoA.org)՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Հետազոտության ընտրանքի ծավալը կազմում է 1.607 հարցվող: Կարդալ ավելին
«ՀՀ-ում զբաղվածության և գործազրկության բնութագրիչների հետազոտությունն» իրականացվել է 2013թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից: Հետազոտության ընտրանքի ծավալը կազմում էր 1,606 հարցվող: Կարդալ ավելին
«ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկներ» սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 2013թ.-ի հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքով «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից: Կարդալ ավելին
«Համայնքային կարիքների գնահատում. Արմավիրի հիմնախնդիրները, ռեսուրսները և զարգացման հնարավորությունները» քանակական և որակական հարցազրույցներն իրականացվել են 2013թ.-ի մարտի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզում «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից: Կարդալ ավելին
«ՀՀ իշխանությունների գործունեության գնահատականները. տեսանելիությունը, ձեռքբերումներն ու բացթողումները և զարգացման ռազմավարական առաջարկները» սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է Հայաստանի ողջ տարածքով 2013թ.-ի մարտի 26-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից: Հետազոտության ընտրանքի ծավալը կազմում է 1,602 հարցվող: Կարդալ ավելին
«Համայնքային կարիքների գնահատում. Երևանի հիմնախնդիրները, ռեսուրսները և զարգացման հնարավորությունները» քանակական և որակական հարցազրույցներ են իրականացվել 2013թ.-ի մարտի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի տարածքում  «Այ Փի Էս Սի» ընկերության կողմից: Կարդալ ավելին
TNS opinion-ի երկրորդ հետազոտությունն իրականացվել է 2013թ.-ի հունվարի 31-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի իր հայկական գործընկերոջ՝ «Այ Փի Էս Սի»-ի հետ համատեղ: Հարցումը պատվիրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը (www.EuFoA.org)՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Հետազոտության ընտրանքի ծավալը կազմում է 1.609 հարցվող: Կարդալ ավելին
«Կյանքի որակի ինդեքսը 2012թ.-ին» սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 2012թ.-ի դեկտեմբերի 12-27-ն ընկած ժամանակահատվածում «Այ Փի Էս Սի»-ի կողմից: Հետազոտության ընտրանքի ծավալը կազմում է 1,997: Հետազոտության նպատակն է գնահատել Հայաստանում կյանքի որակը միկրո և մակրո մակարդակներում` անդրադառնալով սոցիալական, տնտեսական, էկոլոգիական, ենթակառուցվածքների, քաղաքացիական ազատությունների և կառավարման որակի հիմնախնդիրներին: Կարդալ ավելին
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting
  • IPSC - Institute for Political and Sociological Consulting

Copyright © 2008-2017, ver 3.2 IPSC: Դիզայն և ծրագրավորում՝ IPSC Communications: IPSC.am կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս՝ ընկերությունից գրավոր կամ բանավոր թույլտվություն ստանալը պարտադիր է։